Գիտության ֆինանսավորումը վիշտ է. ԳԱԱ նախագահ
«Կարծում եմ՝ այս քննարկման, դիտողությունների, առաջարկների հիման վրա հնարավոր կլինի մի փոքր թեթևացնել մեր վիշտը։ Այո, գիտության ֆինանսավորումը վիշտ է, որի մասին արդեն երկար-երկար տարիներ խոսում ենք և ինչը մնում է նույնը»,- այսօր Ազգային ժողովում կազմակերպված «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Քննարկումը կազմակերպվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ։
«Վաղուց արդեն հայտնի է, որ մեր գիտության ֆինանսավորումը հավասար է մոտավորապես բյուջեի 1,2 մասին։ Պիտի ասել, որ այդ թիվը երբեք չի փոխվել, արդեն համարյա 30 տարի այդ թիվը մնում է նույնը։ Սա խոսում է այն մասին, որ գիտության նկատմամբ պետությունը երբևիցե հատուկ հոգ չի տարել»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ այսօր քաղաքակրթված աշխարհում դժվար կլինի գտնել մի երկիր, որը գիտությանն այսպիսի գումար է հատկացնում։
Ինչ վերաբերում է գիտնականների աշխատավարձներին՝ ԳԱԱ նախագան ասաց, որ համարյա թե մինիմալին մոտիկ աշխատավարձ է. «Ավելին ասեմ, եթե մինիմալ աշխատավարձը բարձրացվի այն չափերով, որքանով ասված է, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-րդը ստանալու են մինիմալ աշխատավարձ»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պետական բյուջեով գիտության ծախսերը կազմում են 12, 6 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան