«Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենը Հայաստանը ներկայացնող Minders թիմի պատանիներին հաջողություն է մաղթել
«Ռոստելեկոմ»-ի գլխամասային գրասենյակում նախօրեին հյուրընկալվել են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի 2019թ. միջազգային փուլի հայաստանյան մասնակից՝ Minders թիմի պատանիները և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատանիները մեկնելու են Հունգարիայի Գյոռ (Gyor, Hungary) քաղաք՝ մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու նոյեմբերի 8-10-ը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) միջազգային փուլին, որն իր շուրջ է համախմբելու 423 թիմերի 73 երկրներից։ 2016թ.-ից միջազգային այս մրցույթը անց է կացվում նաև Հայաստանում, որի ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը։
2018թ.-ից ՌՀՕ հայաստանյան ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը։
«Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ մեր գրասենյակում։ Մասնակցությունը նման միջազգային օլիմպիադաների լուրջ ձեռքբերում և փորձառություն է յուրաքանչյուրի համար։ Մենք արդեն երկրորդ տարին է գործակցում ենք «Այբ» հիմնադրամի հետ և վստահ եմ, որ մասնակցությունը միջազգային հարթակներում ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ։ Հաջողություններ եմ մաղթում Ձեզ Հունգարիայում կայանալիք մրցաշարում, ինչպես նաև նորանոր ձեռքբերումներ՝ հետագա ուսման ընթացքում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը պատանիների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ ռոբոտաշինությունը ապագայի՝ ամենադինամիկ զարգացող ուղղություններից է։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսը 2019թ․-ին խելացի քաղաքներն են։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում, կառուցում ու ծրագրավորում են ռոբոտներ, որոնք պետք է կարողանան իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի խոսքերով՝ «Այբ»-ի կարևոր նպատակներից է հայ երեխաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերում ու հարթակներում։
«Վստահ եմ, որ, ՌՀՕ-ին մասնակցելով, այս երեխաները ոչ միայն իրենց ուժերը կփորձեն նոր մակարդակներում, այլ նաև փորձը, ձեռք բերած հմտություններն ու նաև ոգևորությունը կդարձնեն ապագայի ուղենիշ՝ հասնելու նոր նպատակների ու արդյունքների», - նշել է Սոնա Կոշեցյանը։
Այս համատեքստում տնօրենը արդյունավետ համարեց «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցությունը. օրեցօր ավելի ու ավելի շատ երեխաներ են հետաքրքրվում ռոբոտաշինությամբ ու նոր գաղափարներով։
«Հույս ունեմ, որ հենց այս երեխաներն են փոխելու մեր երկրի զարգացման ընթացքը՝ կոնկրետ այս դեպքում մեր քաղաքը դարձնելով «ավելի խելացի»»,- մեկնող թիմին ոգևորել է Սոնա Կոշեցյանը։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն «Այբ» կրթական հիմնադրամն անց էր կացրել հունիսի 23-ին։ Մրցույթի ավարտին լավագույն արդյունք էր ցուցաբերել Minders թիմը (ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը): Թիմի պատանի ինժեներներ Դավիթներն ու Լևոնը իրենց մարզիչ Դավիթ Մանուչարյանի հետ շարունակել են մարզումները և շուտով կմասնակցեն նաև միջազգային փուլին։ Ամռան ընթացքում երեխաները, ազզային փուլի մասնակից հինգ թիմերի կազմում, մասնակցել են նաև Դանիայի Օրհուս քաղաքում կայացած ՌՀՕ ընկերական մրցաշարին (WRO Friendship Challenge) և 42 երկրներից ժամանած թիմերի շարքում զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը։
Օլիմպիադան Հայաստանում անց է կացվում 2016թ.-ից, այն խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում, օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ը կրթաթոշակներ հանձնեց մրցույթի հաղթող ուսանողներին
- «Ռոստելեկոմ»-ը բարձրացրել է բաժանորդներին տրամադրվող ինտերնետ հասանելիության արագությունը
- «Ռոստելեկոմ»-ը մրցանակներ է հանձնել վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին
- Նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը կրթության մեջ․ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է ուսանողական էսսեների մրցույթ կրթաթոշակով
- «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի հաղթողը
- «Ռոստելեկոմ»-ը բացօթյա կինոդիտումներ է կազմակերպում մարզերում
- Հատուկ առաջարկ յուրաքանչյուր ամսվա 16-ին և 17-ին «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար
- Ռոստելեկոմցիները Երևանի համար. «Ռոստելեկոմ»-ի անձնակազմը միացավ համապետական շաբաթօրյակին
- «Արվեստ և տեխնոլոգիա» միջոցառումների շարքն իրականացվել է «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին