Փաստաբան. Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել
«Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,- հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կալանավորվել է հոկտեմբերի 1-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Հարակից հրապարակումներ`
- Նորայր Փանոսյանի պաշտպան. ՀՀ-ում կարող են անմեղ մարդուն զնդանել ինչ-որ անհասկանալի նպատակների համար
- ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը կալանավորվեց
- ՔԿ. ԱՆ նախկին պաշտոնյան ձերբակալվել է