Քաղաքական 11:15 07/11/2019 Հայաստան

Արևելյան գործընկերությունը՝ «բուֆերային փոս» մասնակից երկրների համար

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Նոյեմբերի 4-6-ը Ստոկհոլմում տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության 10- ամյակին նվիրված հերթական նախարարական քննարկումը, որին մասնակցում էին գործընկերության մեջ ներառված վեց պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Միջոցառմանը, որը հյուրընկալել էր Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից Շվեդիան, քննարկվեց գործընկերության ձեռքբերումները և տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵՄ ու գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։

Թե ինչ ձեռքբերումներ ունի Արևելյան գործընկերությունը, ինչքանով են անցած տասնամյակին կյանքի կոչվել դրա հռչակված նպատակները, կան տարբերվող մոտեցումներ։

Գնահատականների դիապազոնը սկսվում է կատարյալ ձախողում որակավորումից և շարունակվում մինչև աննախադեպ հաջողությունների մասին բարձրաձայնումներով։ Ինչպես հաճախ է լինում, ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է։ Ընդունված է ասել, որ Արևելյան գործընկերության շրջանակներում յուրաքանչյուր երկիր ԵՄ-ից ստանում է այնքան, ինչքան որ ուզում է կամ այնքան, որքան որ արժանի է։ Տարբեր հանգամանքներով պայմանավորված գործընկեր վեց երկրներն ունեն տարբեր հավակնություններ. Ուկրաինան, Վրաստանը և նաև Մոլդովան խոսում են անդամակցության հեռանկարից, Հայաստանը փորձում է ողջամիտ հավասարկշռություն հաստատել ԵՄ և ՌԴ հետ հարաբերություններում, Ադրբեջանը հետաքրքրված է ավելի շատ էներգետիկ ոլորտի համագործակցությամբ, իսկ Բելառուսը Եվրոպայի հետ համագործակցության հնարավորությունը օգտագործում է որպես լծակ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Չնսեմացնելով բոլոր ձեռքբերումները, որ ունեցել են գործընկեր երկրները արդիականացման ու զարգացման առումով, եթե Արևելյան գործընկերությունը դիտարկենք զուտ աշխարհաքաղաքական, կամ այսպես ասած «բարձր քաղաքականության» տեսակետից, ապա աչքի է զարնում մի հետաքրքիր ու անտեսված փաստ։ Արևելյան գործընկերությունը ըստ էության «բուֆերային» պետությունների գործընկերություն է։ Պետություններ, որոնք ընկած են Ռուսաստանի և Եվրոպայի միջև, որոնց նկատմամբ երկու կողմերն էլ պայքարում են տիրապետություն հաստատելու՝ մեկը ավելի կոշտ, մյուսն ավելի փափուկ միջոցներով։

Շվեդիայից զատ Արևելյան գործընկերության նախաձեռնող մյուս երկիրը՝ Լեհաստանը, պատմության ընթացքում շատ է տառապել բուֆեր լինելու հանգամանքից: 18-րդ դարի վերջին Լեհաստանը երեք անգամ բաժանվել է մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։ 1939թ. Լեհաստանը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով հերթական անգամ բաժանվել է ԽՍՀՄ և հիտլերյան Գերմանիայի միջև։

Պատմական այս դառը փորձն աչքի տակ ունենալով՝ Լեհաստանը Արևելյան գործընկերությունն առաջ տանելով փորձում է աշխարհաքաղաքական բուֆերի գործառույթները փոխանցել հարևան երկրներին, ինչը, ելնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, կարելի է ասել որոշակիորեն հաջողել է։ Ռուս-եվրոպական մրցապայքարը տեղափոխվել է Ուկրաինա, ինչը Լեհաստանի համար նվազ վնասով սցենարներից է։ Պատահական չէ նաև այն, որ Լեհաստանի համար անվտանգության հարցերով համար մեկ գործընկերը մնում է ԱՄՆ և ոչ թե Ֆրանսիան կամ Գերմանիան։

Բուֆերային երկրներ են նաև Հարավկովկասյան պետությունները ռուս-թուրքական, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցության տեսանկյունից։ Ի տարբերություն Ուկրաինայի, Հարավային Կովկասում գուցե Եվրոպա-Ռուսաստան հակադրությունը պակաս լարված է, սակայն դա չփրկեց Վրաստանին տարածքային կորուստներից։

Եվ ինչքան էլ, որ ԵՄ ու գործընկեր երկրները փորձում են Արևելյան գործընկերությունը ներկայացնել որպես արժեքների վրա հիմնված գործակցություն, որն ուղղված է զարգացմանն ու ԵՄ համար ավելի բարենպաստ հարևանություն ունենալուն, Ռուսասատանի համար այն մնում է աշխարհաքաղաքական գործիք, որով Արևմուտքը փորձ է անում իր դիրքերն ամրացնել ռուսական «հետնաբակում»։ Այս մտայնության պայմաններում ռուսական կողմը նախապատվությունը տալիս է մրցակցության «կոշտ» միջոցներին, երբ զգում է բուֆերային պետություններից մեկի կորստի հավանականություն։ Կոշտ միջոցները ներառում են ռազմական գործողություններ, տարածքային վերաձևումներ, տնտեսական պատժամիջոցներ, «գազային» ճնշումներ և այլն։

Ուստի և Արևելյան գործընկերության զարգացման հաջորդ տասնամյակի համար պլաններ մշակելիս պետք է առանձնապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ գործընկեր երկրները դեռևս չեն կարող դուրս գալ «բուֆերային» փոսից, քանի որ դա չի ուզում ոչ Ռուսաստանը, և ինչքան էլ որ տարօրինակ չհնչի, ոչ էլ գործընկերության նախաձեռնող երկրներն ու ԵՄ-ն ընդհանրապես։ Բանն այն է, որ բուֆերից դուրս գալու երկու տարբերակ կա՝ անդամակցել ԵՄ-ին կամ միանալ Ռուսաստանի առաջնորդությամբ ստեղծված միավորումներին։ Երկու տարբերակն էլ եվրոպացիների համար այս պահին ընդունելի չէ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}