«Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
«Մենք մտահոգված ենք մեր մշակույթով, կրթությամբ, գիտությամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը կապ չունի մշակույթի, կրթության, գիտության, սպորտի հետ»,- կառավարության դիմաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:
Նա նշեց, որ իրենք այստեղ որևէ քաղաքական և կուսակցական խաղ չեն տալիս, այլ միայն մտահոգ են հայ մշակույթով ու կրթությամբ:
«Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին, գործ չունի մեր մշակույթի, կրթության հետ, թող այլ բանով զբաղվի»,- ասաց Գ. Գյուլումյանը:
Նա նշեց, որ հայագիտության դեմ արշավ է տարվում, դրա վկայություն է նաև այն, որ անցած տարի Ա. Հարությունյանի թեթև ձեռքով ֆինանսավորումից զրկվել է մոտ մեկ տարի արդեն տպագրվող «Աղբյուր» ամսագիրը, փոխարենն առաջ է եկել «Խատուտիկ» անունով ամսագիրը, որում տեղ գտած նյութերը լի են քերականական, ուղղագրական, կետադրական, ոճաբանական սխալներով:
«Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես: Ազգային պարերի մասին նկարահանվող ֆիլմերի համար գումար չունի, բայց փողոցային, լկտի պարերի համար 2,7 միլիոն դրամ ունի, սեռափոխված անձնավորության մասին ֆիլմի համար 20 միլիոն դրամ ունի: Այդպես չի լինում: Այդ ամենը բերել է այն եզրահանգման, որ Արայիկ Հարությունյանը պետք է գնա»,- ասաց Գ. Գյուլումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- 2,7 միլիոն դրամ տարեկան բյուջեից՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգին»
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան