«Իսլամական պետությունը» էքսպանսիա է պատրաստում ԱՊՀ-ում. ՌԴ ԱԴԾ
«ԱՊՀ հատուկ ծառայությունները նշում են Աֆղանստանում «Իսլամական պետության» ստորաբաժանումների գործունեության ակտիվության աճը, որը նախատեսում է ընդլայնվել ԱՊՀ երկրներ»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։ Այս մասին գրում է Ria-ն։
Բորտնիկովը նշել է, որ Աֆղանստանում ԻՊ ստորաբաժանումները միավորվում են «Վիլայաթ Խորասան» կազմակերպության հետ ու նաև սերտ համագործակցում են «Ջամաաթ Անսարուլլոյի» և «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման հետ», որոնք ագելված կազմակերպություններ են Ռուսաստանում:
Ենթադրվում է, որ այդ ընդլայնումը կիրականացվի Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացիների զինյալների միջոցով:
Ընդհանուր առմամբ, ըստ Բորտնիկովի, ահաբեկիչները գիտակցում են, որ նրանք պարտված են Սիրիայի և Իրաքի տարածքում, ուստի նրանք դուրս են բերում մնացած ուժերը Մերձավոր Արևելքից: Նրանք ստեղծում են անկայունության նոր գոտիներ Ասիայում և Աֆրիկայում և ձևավորում են Եվրոպայում քնած բջիջների ցանցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում գտնվում են մոտ 10 հազար ԻՊ զինյալներ, որոնց զգալի մասը կենտրոնացած է երկրի հյուսիսային և արևելյան նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները