Քննարկում. Հանրային խորհուրդն առավել քան երբևէ խիստ անհրաժեշտ է, քանի որ ՀՀ-ում քաղհասարակությունն այլևս չի գործում
Արդյունավետ կարող է լինել այն մարմնը, որն առնվազն արժանանում է իշխանություների կողմից պատշաճ վերաբերմունքի: Հանրային խորհրդի նիստում «Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը» հարցի քննարկմանն ասաց ՀԽ անդամ Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ ՀԽ անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որ կա Սահմանադրության մեջ, կան տարբեր զարգացած պետություններում, այլ հենց Հայաստանին է պետք, փոփոխությունների ժամանակահատվածում լինի այն մարմինը, ուր դիմի հասարակության այս կամ այն խմբերն իրենց հարցերը բարձրացնելու համար:
«Հանրային խորհուրդը պետք է, արդյունավետությունը գնալով պետք է բարձրացնել: Աշխատել է այն չափով, մինչև անգամ ավելի, քան կառավարությունից տրված ռեսուրսների սահմաններում»,- ասաց Լ. Ալավերդյանը:
ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով, խոհրդատվությունը պետք է լինի, համաձայնվել կամ չհամաձայնվել կառավարության կողմից ներկայացված օրենսդրական առաջարկությունների հետ, բայց չպետք է կտրականապես դնել, որ վեթթինգի, անցումային արդարադատության դեմ են ու չեն քննարկի:
«Հանրային խորհուրդը պետք է վերադառնա իր առաքելությանը, սահմանի հանրային շահի ներկայացման հստակ մեխանզմենր, չափանիշներ: Այդ դեպքում մեր աշխատանքի արդյունավետությունը կերևա»,-ասաց Ս. Սաֆարյանը:
ՀԽ անդամներից մեկն ընդգծեց, որ խորհուրդն առավել քան երբևէ խիստ անհրաժեշտ է, քանի որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն այլևս չի գործում զուտ այն պատճառով, որ քաղհասարակությունը մեծամասնությամբ եկել է իշխանության, թափուր տեղը լրացված չէ:
«Նախորդ իշխանությունների ժամանակ քաղհասարակությունը հսկող ազդեցություն ուներ իշխանության թևերի վրա, այսօր դա չկա,- նշեց նա:
Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ՀԽ պետք է լինի խորհրդակցական մարմնին, բայց ՀԽ իրեն խորհրդակցական մարմնին չի զգում:
«Կարևոր է հասկանալ, թե ինչու ենք եկել, հասել այս օրի: Հիմա հարց է առաջանում՝ կառավարությունը չի՞ ուզում լսել, որովհետև կառավարությունը խորհուրդ չլսող է, թե՞ կառավարությունն ինձանից չի ուզում խորհուրդ լսի: Սա ինձ համար կարևոր առանցքային հարց է»,- նշեց նա:
Բ. Պիպոյանի խոսքոբ, ՀԽ պետք է դառնա փորձագիտական այլընտրանք:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին
- «Հարգարժան իշխանություն, ի՞նչ է արվել, երբ Հանրային խուրհուրդը ձեզ խորհուրդ է տվել»
- «...ապա՝ ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան