Հակոբ Սերոբյան. Բարդ է լինելու, բայց պետք է պայքարենք օլիմպիական ուղեգրերի համար
Գերմանիայի Կոտբուս քաղաքում նոյեմբերի 18-25-ը կայանալիք աշխարհի գավաթի հերթական խաղարկությանը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի 4 մարզիկով։Այս մասին հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է ՀԱՕԿ-ին:
«Կոտբուս մեկնում ենք 4 մարզիկով՝ Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան։ Արթուր Թովմասյանը բուժվում է ուսի վնասվածքից, ինչի պատճառով չի մասնակցի այս մրցաշարին։ Կոտբուսում մեր հիմնական նպատակը լինելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելը։ Բարդ է լինելու, քանի որ հնարավորությունները քիչ են, բայց պետք է պայքարենք։ Առաջին անգամ աշխարհի գավաթին կմասնակցի Արթուր Ավետիսյանը, փորձը ցույց է տալիս, որ նա կարողանում է մրցաշարերի ժամանակ բարձր արդյունք ցույց տալ։ Եթե այնտեղ հաղթող ունեցանք, ապա իմաստ կլինի պայքարել միավորներով և փետրվարին մեկնել Ավստրալիա՝ աշխարհի գավաթի հաջորդ փուլին»,- ասաց մարզիչը։
Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ Հարություն Մերդինյանը մասնակցելու է նժույգի թափեր վարժությունում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, իսկ Արթուր Դավթյանը՝ նժույգի թափերում, հենացատկում ու պտտաճողում։
«Հիմնականում բարդացնում ենք Արթուր Դավթյանի վարժությունները, տեսնենք՝ ինչ գնահատականներ կստանա: Ավելի հետախուզական ելույթ է լինելու, քանի որ նա արդեն նվաճել է օլիմպիական ուղեգիր»,- նշեց մարզիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա