«Հրապարակ». Արդարադատության նախկին փոխնախարարը հեռացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է:
Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաև երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում