Սահմանին ավտոներկրողներին ԱԱՀ-ից ազատելու՝ պատգամավորի առաջարկը մերժվեց
«Հայաստանում եկող տարվանից առանց վերապահումների կսկսի գործել ԵԱՏՄ մաքսային օրենսդրությունը, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի ավտոմեքենա ներկրողները չտուժեն»,- այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը։
Պատգամավորը հետևյալ առաջարկով հանդես եկավ՝ սահմանին 3-7 տարվա արտադրության մեքենաներ ներմուծելիս ավտոներկրողներին ազատել ԱԱՀ-ից մեկ տարի ժամկետով, որպեսզի հնարավորություն լինի գնահատել իրավիճակը շուկայում, լուրջ տատանումներ չառաջացնել, որոնք կարող էին վնաս հասցնել այդ բիզնեսին, և թույլ չտալ գների հետագա աճ։
«Շուկայում արդեն ավտոմեքենաների գների լուրջ աճ է գրանցվել, և սա կապված է ԵԱՏՄ նոր միասնական մաքսային տոկոսադրույքների ներդրման ժամկետի մոտենալու հետ: Դրանից բացի, Հայաստանը 2020 թվականին անցնելու է էկոլոգիական խիստ վարչարարության համակարգի, որը կարգավորվելու է ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում: Այս օրինագծի ընդունումը կնպաստի արտանետումների ավելի ցածր մակարդակով տրանսպորտային միջոցների ներդրմանը, կազմակերպությունների շրջանառու կապիտալի մեծացմանը, որոնք գործունեության այս ոլորտում ներգրավված հարկատուներ են, ինչպես նաև ավտոդիլերների ոլորտում քաղաքակիրթ և ավելի պաշտպանված իրավական հարաբերությունների ձևավորմանը»,- մանրամասնեց Մելքումյանը:
Նիստին ներկա Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ նախագծի ընդունը խնդրահարույց է նպատակին չծառայելու և հարակից ռիսկեր առաջացնելու առումով։ Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այս օրենքի ընդունումից։
Այսպիսով՝ Մելքումյանի օրինագծը հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացավ։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոներկրողների բողոքը. «Այս նոր կադրերը շատ բան չեն հասկանում»
- Ավտոներկրողներին կառավարությունում քննարկված որոշումը չի բավարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան