Մեծամորում գտնվել են ֆալլոսի ու կանացիակերպ կուռքի մասեր
Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից պեղումներ են իրականացվում։ Հայ-լեհական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասել է, որ հնավայրի դամբարանում իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։
Մոտ 0,8 մետր խորության վրա, խցի կենտրոնում, հայտնաբերվել են երկաթի դարաշրջանով թվագրվող իջեցուք թաղման հետ որպես դամբարանախցի շինանյութ օգտագործված, տուֆե ֆալլոսի և կանացիակերպ կուռքի՝ կնոջ մարմնի վերին մասերի արձաններ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայտնում են, որ հայտնաբերված արձանների մերձակայքում գտնվել են նաև մարդկային ոսկորների մնացորդներ, սարդիոնից ու շաղախից ուլունքներ։ Բացառված չէ, որ կուռքը և քարե ֆալլոսը հիմնական թաղման ծեսի մի մասն են՝ մնացածը «կբացվի» առաջիկայում, քանի որ պեղումները հնավայրի տարածքում շարունակվում են։
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից:
Հարակից հրապարակումներ`
- «Մեծամոր»-ը նոր վարիչ ունի
- Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
- «Մեծամոր»-ի արգելոցը նկարահանելու շուրջ առաջացած վեճը կհասնի դատարան
- Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում
- Ցուցադրվելու են «Մեծամոր»-ի կարասները
- Լեհերը կշարունակեն պեղումները Մեծամորում