Ս. Պարսյան. Արայիկ Հարությունյանը փորձում է պարտադրել իր արժեհամակարգը
«Մենք չենք ընդունում Արայիկ Հարությունյանի կողմից մշակված կրթության և մշակույթի այս քաղաքականությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ-ական Սուրեն Պարսյանը, որը միացել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիային:
Նա նշեց, որ միանում է պայքարին, «հայկական կրթություն, հայոց պատմություն» կարգախոսով, այս արժեքները մեզ համար շատ կարևոր են»:
«Արայիկ Հարությունյանի խնդիրը, գործոնը չէ այստեղ: Նա կարող է ունենալ իր սեփական արժեհամակարգը, դա դավանի և ոչ ոք չի կարող պարտադրել նրան մեկ այլը։ Խնդիրն այն է, որ նա փորձում է պարտադրել այդ արժեհամակարգն՝ օգտագործելով կառավարությունը, նախարարությունը։ Այս առումով մենք ունենք խնդիր»,- ասաց Ս.Պարսյանը:
Նա նշեց, որ այսօր ժողովուդը, հանրությունը կոնկրետ բողոքում է Արայիկ Հարությունյանի կողմից վարած քաղաքականությունից։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն այսօր նախ ակցիա անցկացրեց կառավարության շենքի առջև, իսկ այժմ նրանք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ:
Հարակից հրապարակումներ`
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- Նախարարը որոշել է ակցիայի մասնակիցների արկղերը քրգործերով լցնել և հետ ուղարկել
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները