«Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
«Չեմ հասկանում՝ ինչն էր մինչև այսօր խանգարում Արայիկ Հարությունյանին քրեական գործերով արկղեր նախապատարելու ու դրանք համապատասխան տեղեր ուղարկելու: Դա ի՞նչ է՝ որպես սպառնալի՞ք է խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիայի մասնակից Արգիշտի Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ նախօրեին ակցիայի ժամանակ տարված դատարկ արկղերը քրեական գործերով է լցնելու և հետ է ուղարկելու, ինչպե՞ս կմեկնաբանեք:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե որևէ փաստ կա, թող նախարարը հենց հիմա գա, միասին գնան ոստիկանություն, այս խոսակցություններին վերջակետ պետք է դնել:
«Այստեղ որևէ մեկի դատապաշտպանը չենք: Եթե որևէ փաստ կա, պետք է գնալ ոստիկանություն: Բայց եթե Արայիկ Հարությունյունը փաստ գիտի, որը մեկուկես տարի կոծկել է, պետք է հանցագործությունը կոծկելու և հովանավորելու համար պատասխանատվության ենթարկվել նաև նրան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախ ակցիա անցկացրեց կառավարության շենքի առջև, իսկ այժմ նրանք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ: Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Հարակից հրապարակումներ`
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- Ինչ արժե մշակույթի նախարարության կողմից ժողովրդի «աչք բացելը»
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան