Հերթական 21 ուսանողները ներկայացրել են իրենց առաջին աշխատանքային փորձը Beeline-ում
Beeline-ը «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի շրջանակում ուսանողների համար ապահովում է հնարավորություն մասնակցել իրական նախագծերին, ստանալ աշխատանքային փորձ և դառնալ Beeline-ի աշխատող։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսօր 2019 թ-ի ծրագրի 21 մասնակիցները ներկայացրել են ստաժավորման ընթացքն իրենց մենթորներին և Beeline-ի աշխատակիցներին։
Ծրագրի մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով ստաժավորման առաջին ամիսներից, ինչպես նաև ներկայացրել իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։ «Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին, և այդ ընթացքում Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող, որոնցից գրեթե 40% -ը համալրել են ընկերության շարքերը, գրանցելով մասնագիտական և կարիերայի աճ զանազան ստորաբաժանումներում: Ստաժավորման ծրագրին մասնակցությունը վճարվում է 11 ամիսների ընթացքում, ինչպես նաև ստաժորներն օգտվում են ընկերության կողմից տրամադրվող լրացուցիչ արտոնություններից՝ ուսուցում Beeline կորպորատիվ համալսարանում, անվճար ծառայողական հեռախոսակապ և այլն:
«Հանդիսանալով միջազգային ընկերության մի մաս և լինելով Հայաստանի լավագույն գործատուներից մեկը՝ մենք նպատակ ունենք համալրել մեր ընկերության շարքերը նպատակասլաց, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդներով։ «Երրորդ սերունդ» ծրագիրը այդպիսի հնարավորություն է ընձեռում և՛ մեզ և՛ մեր ուսանողներին։ Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, ինչը հնարավորություն կտա նրանց կիրառել իրենց գիտելիքները գործնականում և ուսմանը զուգահեռ ձեռք բերել աշխատանքային փորձ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ և ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն և այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար
- Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացրել են «Արվեստանոց» ցուցադրությունը
- Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են
- Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել
- Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին