Փարիզի իշխանությունները լուսադեմին «մաքրել են» Փարիզի ծայրամասում գտնվող միգրանտների մեծ ճամբարները
Այսօր լուսադեմին ոստիկանությունը գործողություն է սկսել՝ մաքրելու Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ Փարիզի, ծայրամասում գտնվող միգրանտների ճամբարները, որտեղ ապրում են մոտավորապես 3000 փախստականներ: Այս մասին գրում է France24-ը։
Ըստ իշխանությունների, մոտ 600 ոստիկաններ ուղեկցել են ճամբարի բնակիչներին ավտոբուսներ՝ նրանց տեղից հեռացնելու համար։ Նշվում է, որ ճամբարներում բնակվողներից ոմանք ապօրինի են գտնվում Ֆրանսիայում, բայց շատերն էլ արդեն ունեն փախստականի կարգավիճակ, բայց չեն կարողանում տուն գտնել։
Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն ասել է, որ ցանկանում է աշխատել ՀԿ-ների հետ` թեթևացնելու համար միգրանտներին բնակարան գտնելու գործընթացը, և որ հատուկ ուշադրություն է դարձվելու ընտանիքներին և անչափահասներին: