Պիպոյան. Հենց վաղը վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով դուրս գամ Հանրային խորհրդի կազմից
«Ես կյանքում որևէ մեկին չեմ խնդրի լսել իմ խորհուրդը, որովհետև եթե ինչ-որ մեկը չի ուզում լսել իմ խորհուրդը, ես պարզապես իրեն խորհուրդ չեմ տալիս», - Հանրային խորհրդի նիստում «Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը» հարցի քննարկմանն ասաց ՀԽ անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա տեղեկացրեց, որ դիմելու է վարչապետին՝ Հանրային խորհրդի կազմից դուրս գալու համար:
«Հենց վաղն առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից, առնվազն վաղն ես Հանրային խորհրդի կազմում չեմ լինի: Դա միանշանակ է», - ասաց Բ.Պիպոյանը։
Նրա խոսքով, այս քննակումն ինչ-որ իմաստով վիրավորական էլ է. «Ի՞նչ ենք քննարկում՝ խորհուրդ տանք, մեր խորհուրդը լսե՞ն: Դա լավ բան չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում. Հանրային խորհուրդն առավել քան երբևէ խիստ անհրաժեշտ է, քանի որ ՀՀ-ում քաղհասարակությունն այլևս չի գործում
- Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին
- Վազգեն Մանուկյան. Ես սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի
- «Հարգարժան իշխանություն, ի՞նչ է արվել, երբ Հանրային խուրհուրդը ձեզ խորհուրդ է տվել»
- «...ապա՝ ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան