Քաղաքական 17:19 07/11/2019 Հայաստան

Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին

Վերջերս Հանրային խորհրդի վրա մեծ հարձակումներ են սկսվել: Հանրային խորհրդի նիստում «Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը» հարցի քննարկմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա թվարեց, թե  հարձակումների սլաքներն ում և ինչին են ուղղված. «Առաջին՝ դրանք ուղղված են անձամբ իմ դեմ որպես ՀԽ նախագահի: Բնականաբար, եթե այդ հարվածը գալիս է ինձ, գալիս է նաև ՀԽ-ին:

Երկրորդ՝ հարց է բարձրացվում՝ Հայաստանին ընդհանրապես Հանրային խորհուրդ պետք է, թե ոչ: Երրորդ՝ Հանրային խորհուրդն արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ: Չորրորդ՝ Հանրային խորհրդի շատ անդամներ բարձրացնում են ՀԽ ներքին գործընկերների նկատմամբ արդյո՞ք էթիկայի պահպանում պետք է, թե ոչ: Խոսքը չի գնում քննադատությունների մասին»:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո համաձայնվել է ՀԽ նախագահ լինել, քանի որ ստեղծվել էր նոր իրավիճակ, մտածում էր, որ նոր փուլ է սկսվում պետության զարգացման համար: Սակայն այժմ հիասթափվել է, քանի որ այն, ինչ արվում է, Վ. Մանուկյանի խոսքով, չի տանելու այդ ուղղությամբ:

«Ինձ համար ընդունելի չէր քննարկումները վեթթինգի, անցումային արդարադատության մասին, «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձումները»,- ասաց ՀԽ նախագահը:

Նա նշեց, որ անհանգստացած ստեղծված իրավիճակից, որոշել էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր կասկածներն ու խորհուրդները նրան հաղորդելու համար:
«Հունիսին երկու անգամ զանգել եմ իրեն, ինքը հետ չի զանգել: Դա աննխադեպ էր, որովհետև երբեք նման բան չէր եղել ոչ իր հետ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Ես զգացի, որ այդ մարդը չի ուզում խոսել: Ձեր դրդումով  վարչապետին նամակ գրեցի՝ խնդրելով հուլիսին Հանրային խորհրդի հետ միասին քննարկելու կառավարության տեսլականը:
Ոչ մի պատասխան չեղավ: Շարունակեցի իմ խորհուրդները տալ տարբեր հոդվածներով, սուր էին, թե ոչ, իրենց մեջ պարունակում էին մասնագիտական խորհրդատվություն և Սահմանադրական դատարանի, և Արցախի ու մյուս հարցերի մասին»,-իրավիճակը ներկայացրեց Վ. Մանուկյանը:

Նա նշեց, որ իրեն շարունակում են անհանգստացնել այն նույն հարցերը, ինչ ամռանը, նաև, կարծում է, քաղաքացիների համար ընդունելի չէ:

«Որոշակի վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ: Պարզ չէ՝ ում կարող են ձերբակալել, ում ոչ, եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ այլ տեղ են գնում այդ սլաքները:

Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանությունը: Ինձ կարևոր չէ նախորդներն այդպիսին է եղել, թե ոչ: Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին: Այս վտանգը բոլորի շեմին է կանգնած: Հասարակությունը պետք է դիմադրի, նաև իշխանությունների բացատրի այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար: Մենք շատ ենք թուլանալու ու հետ ենք գնում»,- նշեց ՀԽ նախագահը:

Նրա համար ընդունելի չէ, որ իշխանություններն իրենց քայլերից շատերի հիմքում դնում են՝ ասելով, որ ժողովուրդն իրենց հետ է. «Կներեք, դա ինձ համար ընդհանրապես փաստարկ չէ, քանի որ կա ճշմարտություն և ոչ ճշմարտություն:

Երկրորդ փաստարկն է՝ եթե մեզ չլսեք, հները կվերադառան: Հին ու նոր չեմ տեսնում, բայց մենք մի փուլից այլ փուլ ենք մտել: Հին փուլը երբեք չի կրկնվելու: Ցանկացած  ժողովրդի կարելի է հիմարացել, բայց ոչ երկար ժամանակով:

Երրորդ փաստարկն այն է, որ  այսօրվա իշխանությունն ավելի ժամանակակից է, աշխարհն  ավելի լավ է պատկերացնում: Ես կարծում եմ՝ ոչ, այդ երիտասարդների մի զգալի մասը մնացել է 1990-ականնեի գաղափարների մեջ: Աշխարհն հիմա ուրիշ տրենդներ ունի: Իմ կողմից որպես անձ, մարդ, որն իր վրա պատասխանատվություն է կրել ողջ կյանքում,  ես գտնում եմ, որ պետք է դիմադրել, նաև բացատրել, որովհետև շատ բան բացատրելով է ստացվում, որոշ բաներ ակամայից են ստացվում: Ես ինքս իմ ապագայի վերաբերյալ որոշումներ կընդունեմ,  բայց այն մյուս հարցերը  պետք է քննարկվեն Հանրային խորհրդի անդամների կողմից»,- ասաց Վազգեն Մանուկյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}