Նախարարը որոշել է ակցիայի մասնակիցների արկղերը քրգործերով լցնել և հետ ուղարկել
«Նորմալ գործընթաց է, մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել, բայց ինչքան ես երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անցկացրած ակցիաներին։
Ինչ վերաբերում է իր հրաժարականի հետ կապված պահանջներին՝ ասաց. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ որ կկարծեմ, որ իր լիազորությունները բավարար չեմ կատարում։ Կրթության ոլորտի բարեփոխումներից հետո դաշնակցականները սկսեցին աղմկել, քանի որ բազմիցս տապալել են այս ոլորտի համակարգումը։ Այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Հայաստանից դուրս եղած դաշնակցականները շատ ադեկվատ են, պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չեմ տեսնում: Ճիշտն ասաց, այն արկղերը, որոնք երեկ բերել էին, կարող եմ լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են ոլորտին և հետ ուղարկեմ իրենց»։
Հարությունյանի խոսքով՝ այդ քրգործերի մասին թե դատախազությունը, թե քննչական կոմիտեն հրապարակել են. «Նրանք այդ արկղերը հետ կստանան այդ գործերով»։
Հիշեցնենք, որ երեկ նախարարության շենքի մոտ ՀՅԴ ՀԵՄ անցկացրած ակցիայի մասնակիցներն իրենց հետ դատարկ արկղեր էին տարել՝ նշելով, որ դրանցով օգնելու են նախարարին իրերը հավաքել։
Հարակից հրապարակումներ`
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԿԳՄՍՆ. Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին