Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով որոշմանը՝ նշեց, որ կառավարությունը այդ 1000 ընտանիքին փողը տալիս է, անասունը տալիս է, կերը տալիս է, խորհրդատվությունը տալիս է և մարդկանց ասում են, որ դրանով հնարավորություն են ստեղծում, որպեսզի նրանք աշխատեն ու իրենց աշխատանքով հաղթահարեն իրենց աղքատությունը:
Այսպիսով, ըստ վարչապետի, սա շատ կարևոր ծրագիր է. «Սա աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունն է: Մենք հստակ ուղերձ ենք հղում հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։ Իհարկե ռազմավարական առումով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, քանի որ կրթությունն է, որ աշխատանքի շուկայում մարդուն տալիս է մրցունակություն: Սակայն մենք պետք է հստակ արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս հարցի լուծումը պետք է լինի ԿԳՄՍՆ-ի գործունեության առաջնահերթությունը:
«Պարզ է, որ այս հարցի լուծումն առաջացնելու է դիմադրության բազմաթիվ դեպքեր, քանի որ սա հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող ու դիպլոմ տվող մարդկանց գործունեությանը։ Ես հույս ունեմ, որ այս ձևակերպումը չի նկատվի այլ համատեքստում»,-հավելեց վարչապետը։
Նա նաև նշեց, որ մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետո ի՞նչ է լինելու:
«Սկսած նախակրթարանից՝ մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր նրանք, որոնք բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ զբաղվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում