Անջելինա Ջոլին ցանկանում է արտագաղթել ԱՄՆ-ից
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին խոստովանել է, որ ցանկանում է ԱՄՆ-ից գնալ այլ երկիր։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա պատմել է Harper's Bazaar-ին տված հարցազրույցում։
Դերասանուհու խոսքով, հիմա նա չի կարող դա անել, քանի որ, ըստ օրենքի, պետք է ապրի այն երկրում, որտեղ իր երեխաների հայրը՝ դերասան և նախկին ամուսին Բրեդ Փիթը։
«Ես ուզում եմ ապրել այլ երկրում և կապրեմ, երբ լրանա իմ երեխաների 18 տարին»,- ասել է Ջոլին։
Դերասանուհին չի բացահայտել իր ծրագրերը, թե ուր է ցանկանում արտագաղթել, բայց նշել է, որ իրեն միշտ հետաքրքրել է Աֆրիկան։
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը գրեթե տաս տարի հարաբերությունների մեջ են եղել և երկու տարի ամուսնացած։ Ջոլին ու Փիթն ամուսնալուծվել են 2019 թվականին ապրիլին։ Ջոլին փաստաթղթերը ներկայացրել էր դեռ 2016 թ. սեպտեմբերին։ Անջելինան ու Փիթն ունեն 6 երեխա՝ երեքը որդեգրած, երեքը՝ հարազատ։ Կրտսերը 11 տարեկան է։
Հարակից հրապարակումներ`
- Անջելինա Ջոլին տարհանվել է նկարահանման հրապարակից
- Անջելինա Ջոլին թույլ չի տալիս աղջկան շփվել Բրեդ Փիթի հետ
- Բրեդ Փիթը հրաժարվել է պայքարել «Օսկարի» համար
- Անջելինա Ջոլին մտածում է Բրեդ Փիթին վերադարձնելու մասին
- Բրեդ Փիթին նկատել են Ջենիֆեր Էնիսթոնի ծննդյան արարողությանը
- Բրեդ Փիթի մայրը մեղադրել է Անջելինա Ջոլիին ստի մեջ
- Անջելինա Ջոլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հոդված է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան