Մեկնարկում է «Արմմոնո Plus»-ի երևանյան փուլը
Նոյեմբերի 7-20-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը, որի շրջանակում կցուցադրվի 5 մոնոներկայացում` Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն), Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն):
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան` Մ. Մակդոնախ «Բարձ Մարդը», Թեհմինե Խաչատրյան` Հ․Թեքգյոզյան «Մատնահետք», Ծովինար Մարտիրոյսան`Չ. Այթմաթով «Կառափնարան», Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան` Ֆ. Դոստոևսկի «Խեղճ մարդիկ»:
«Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրն այս տարի կկայանա «Լոֆտում», որտեղ ուսանողները հնարավորություն կունենան շփվել ոլորտի և ոչ միայն առաջատար մասնագետների հետ (Հանդիպում դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ։ Թեմա՝ Ձայնը՝ «աշխատանքային գործիք»), (Հանդիպում պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ։ Թեմա՝ Շարժումը բեմում), (Հանդիպում ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ։ Թեմա՝ Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները), (Հանդիպում դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ։ Թեմա՝ Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները), (Հանդիպում՝ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ։ Թեմա՝ Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում):
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը: Ս.թ. հոկտեմբերի 19-ից 22-ը փառատոնն անցկացվել է Տավուշի մարզում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել մշակութային փառատոների շարքում: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան