Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը իշեմիկ ինսուլտ է ստացել
Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովի հոսպիտալացման պատճառն արյան շրջանառության խանգարումն է։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
Դերասանուհու մտերիմներից ստացված տեղեկության համաձայն, դերասանուհին իշեմիկ ինսուլտ է ստացել։ Նշվում է, որ, բարեբախտաբար, դերասանուհին այլ կարևոր գործառույթների հետ կապված խնդիրներ չունի։
Նշենք, որ նոյեմբերին 6-ին 76-ամյա Կատրին Դենյովը շտապ հոսպիտալացվել է։ Առողջական վիճակն, ըստ աղբյուրի, վատթարացել է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով:
Կատրին Դենյովը նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում, ստացել է մի շարք հեղինակավոր մրցանակներ:
Դերասանուհին հայտնի է դարձել 1964 թվականին, երբ խաղացել է «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմում։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու։
Հարակից հրապարակումներ`
- Կատրին Դենյովի զգեստները Christie's աճուրդում վաճառվել են գրեթե 1 մլն եվրոյով
- Կատրին Դենյովը Իվ Սեն-Լորանի ավելի քան 300 զգեստ կվաճառի իր հավաքածուից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան