Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
12։40
Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն:
«Քանի որ այս ընթացքում ոչ նախարարը, ոչ կառավարության կողմից ոչ մի մարդ չիջավ, չներկայացավ, հիմա երթով շարժվելու ենք դեպի նախարարություն, շարունակելու ենք նստացույցով: Մենք կաթվածահար ենք անելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքը: Գտնում ենք՝ ավելի լավ է այդ նախարարությունը չաշխատի, քան աշխատի Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ»,- ասաց Ա. Գևորգյանը:
12:17
Արայիկ Հարությունյանին տվել են 20 րոպե
Ա. Գևորգյանը հայտարարեց, որ 20 րոպե են տվել Արայիկ Հարությունյանին լքելու կառավարության նիստերի դահլիճը:
«Հուսանք, կառավարությունը, իշխող թիմը, Արայիկ Հարությունյանը կգտնվեն այնքան խոհեմ ու կգնան այդ քայլին, այլապես կգնան կտրուկ գործողությունների»,- հայտարարեց նա:
Իսկ եթե 20 րոպեից չհեռնա ի՞նչ քայլեր եք անելու հարցին ի պատասխան Ա. Գևորգյանն ասաց, որ կքննարկեն:
11։51
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության առջև: Նրանց միակ պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Արայիկ Հարությունյանը պետք է տուն գնա, տապալել է իրեն որպես նախարար: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ: Նա այդ գործընթացում իրեն տապալել է, չի արդարացրել, ուրեմն պետք է նախարարը փոխվի, գա նոր նախարար, որը լինի հայակենտրոն ու հայամետ»,-ասաց բողոքող երիտասարդ Արգիշտի Գևորգյանը:
Երիտասարդներին նաև զայրացրել է այն փաստը, որ «Մել» ֆիլմի համար պետական ֆինանսավորում է եղել:
«Ասել են, որ այդ ֆիլմը նրա սեռափոխվածության մասին է, թե ինչպես է եղել, ինչ բարդություններ են եղել: Որպես հարկատուներ ու այս երկրի քաղաքացիներ, պահանջում ենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Չենք տա հարկեր այստեղ, եթե պետք է ուղղվի Մելի կամ այլ սեռափոխվածությունների մասին ֆիլմեր նկարահանելուն:
Մեր մեջ հերոսները շատ են: Մեր ժողովուրդն ունի շատ հերոսներ, ծանրորդներ, մարզիկներ, որոնց մասին կարելի է շատ ֆիլմեր նկարահանել ու ուղերձ հղել մեր երիտասարդներին: Սակայն սեռափոխված, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված մարդու մասին ֆիլմ ֆինանսավորելը պարոն Հարությունյանի խայտառակությունն է»,- նշեց Ա. Գևորգյանը:
ՀՅԴ երիտասարդներն ասացին, որ շարունակելու են իրենց ակցիաներն այնքան, մինչև Ա. Հարությունյանը հրաժարական տա:
Նրանք դեմ են նաև «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծին:
«Մեզ մոտ տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանը հայ, ազգային, հայ եկեղեցի բառերի հետ խնդիրների ունի, անգամ իր հարցազրույցներում այդ մարդը քմծիծաղով է խոսում այդ եզրույթների մասին»,- ասաց բողոքող երիտասարդը:
Հարակից հրապարակումներ`
- Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- 2,7 միլիոն դրամ տարեկան բյուջեից՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգին»
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան