
Մեծ Բրիտանիան մերժում է կատալոնական նախկին նախարարին արտահանձնել Իսպանիային
Մեծ Բրիտանիան հրաժարվել է ընթացք տալ Կատալոնիայի նախկին նախարար Կլարա Պոնսատոյի նկատմամբ եվրոպական կալանքի որոշմանը։Այս մասին գրում է euobserver-ը։
Բրիտանական Sirene-ի գրասենյակը, որը վարում է այս ընթացակարգերը, պատասխանել է իր իսպանացի գործընկերոջը, որ այն Պոնսատայի արտահանձնում չի իրականացնի, քանի որ այն «անհամաչափ է Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն»:
Այնուամենայնիվ, հանցավորության ազգային գործակալությունը կարող է կրկին գնահատել իրավիճակը, եթե այս հարցում ավելի շատ տեղեկատվություն ստանա:
Հիշեցնենք, որ վերջերս Կատալոնիայի անկախության հանրաքվեին աջակցած կատալոնացի քաղաքական գործիչները դատապարտվեցին մինչև 13 տարվա ազատազրկման, որից հետո Կատալոնիայում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաները։
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնացիները պատրաստվում են հանդիպել Իսպանիայի թագավորին
- Կատալոնիայում փողոց է դուրս եկել մի քանի տասնյակ հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին