Քաղաքական 15:00 07/11/2019 Հայաստան

ՊՆ գլխավոր քարտուղար. Պաշտպանական համակարգին հատկացվող միջոցները սոցիալ-առողջապահական ոլորտների ռեսուրսներն են

Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերը։ Ահազանգում են փորձագետներն ու վկայակոչում 2020-ի բյուջեի նախագծի թվերը՝ բյուջեն ավելանում է  14 տոկոսով, իսկ պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը նվազում են՝ ներկա 300,5 մլրդ դրամից հասնելով 303 մլրդ դրամի։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանում չնայած ընդհանուր բյուջեի նվազմանը, 21 տոկոսով ավելանում է ռազմական բյուջեն։

Պաշտպանական ծախսերի կրճատումն առավել ընդգծվում է կառավարական առանձնատան վերանորոգման, անհասկանալի միջոցառումների ֆինանսավորման, կառավարական նոր օդանավ ձեռք բերելու խոսակցությունների համատեքստում։

Մտահոգությունների, առաջնահերթությունների ու բյուջեի նախագծի հնարավոր փոփոխությունների մասին Panorama.am-ը գրավոր հարցեր էր ուղղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

Դրանց սակայն պատասխանել է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանը։

Panorama.am- Փորձագետները մտահոգված են բյուջեում պաշտպանության ոլորտին հատկացված գումարների «աճի» տեմպով, համարում են, որ նախորդ տարվա համեմատ 0.8 տոկոս աճը համաչափ չէ ոչ ընդհանուր բյուջեի աճին, ոչ էլ առկա մարտահրավերներին։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, արդարացված համարո՞ւմ եք մտահոգությունները։

Գառնիկ Հայրապետյան- Առհասարակ, ռազմական անվտանգությանն ուղղված սպառնալիքների բնույթի և բյուջետային հատկացումների միջև համաչափություն ապահովելու ընդունված չափորոշիչներ գոյություն չունեն, և նույնիսկ ամենամեծ ռազամական բյուջեներն ուղղակիորեն չեն փոխակերպվում պետության ռազմական կարողության։ Սա իհարկե ամենևին չի նշանակում, որ մեր գերակայությունների թվում չէ պաշտպանության ոլորտի բյուջեի ավելացումը։ Մենք դրան գնում ենք աստիճանաբար՝ հաշվի առնելով կարճաժամկետ ու միջնաժամկետ պլանավորումը, զինված ուժերին տրամադրվող  բյուջետային հատկացումները, ռազմական կարիքներից բխող ամեն տարի փոփոխվող առաջնահերթությունները, ինչպես նաև մեր միջազգային պարտավորությունները։

Panorama.am- Շատերը պնդում են, որ պատերազմի վտանգն օրեցօր սրվում է ու բյուջեն էլ պետք է լինի պատերազմի պայմաններին համարժեք։ Պատերազմի վտանգի մեծացման մասին կարծիքների հետ համամի՞տ եք։ Խնդրում եմ հնարավոր երկու պատասխանների դեպքում էլ ներկայացնել հիմնավորումները։

Գառնիկ Հայրապետյան-Մեր տարածաշրջանում առկա զարգացումներին և մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության մակարդակը մշտապես համապատասխանեցվում է ռազմական սպառնալիքների մակարդակի և հավանական պատերազմի բնույթին։ Պատերազմի վտանգը պետք չէ ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել։ Իրադրության իրատեսական գնահատմամբ անհրաժեշտ է զարգացնել գոյություն ունեցող սպառնալիքները զսպելու, կանխելու և չեզոքացնելու ռազմական կարողություններ։ Այս առումով բյուջետային պլանավորումը իրականացվում է ինչպես ռազմական սպառնալիքների մակարդակի և հավանական պատերազմի բնույթի, այնպես էլ պաշտպանության ոլորտին հատկացվող  ֆինանսական միջոցների հաշվառումով։

Անհրաժեշտ է գիտակցել, որ պաշտպանական համակարգին հատկացվող ֆինանսնական և նյութատեխնիկական միջոցները սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլերտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթություններից ելնելով զինված ուժերից տրամադրվող ռեսուրսներն են։

Panorama.am- «Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերը այսօրվա 18,2%-ից նախատեսվում է նվազեցնել 16,1%-ի»,-պնդում է Ավետիք Չալաբյանը։ Բյուջեի նախագիծը մինչ խորհրդարանին ներկայացնելը հնարավո՞ր են փոփոխություններ, ՊՆ-ն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում։

Գառնիկ Հայրապետյան- Բյուջետային հատկացումների և պաշտպանության ոլորտում առաջնահերթություններով պայմանավորված՝ բյուջեում իրականացվում են վերաբաշխումներ օրենքնով սահմանված կարգով։ Բյուջեի նախագծի կազմման, ներկայացման, կատարման և նախագծում ու բյուջեում փոփոխություններ կատարելու, Ազգային ժողովում պետական բյուջեի նախագածի քննարկման և հաստատման կարգը սահմանված  է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով։

Panorama.am-Արտաքին գործընկերների հետ այս պահին ռազմատեխնիկական համագործակցությունն ի՞նչ մակարդակի վրա է։ Գոհացնո՞ւմ է Ձեզ։ Հատկապես որ երկրների հետ է այդ համագործակցությունը սերտ, ի՞նչ արդյունքներ կարելի է տեսնել առաջիկայում։

Գառնիկ Հայրապետյան- Պաշտպանության ոլորտի առաջնահերթություններից է զինած ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ։ Այս ուղղությամբ Հայաստանն ակտիվ ու նպատակային է ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում դաշնակից և գործընկեր պետությունների հետ։

ՀՀ օրենսդրության, ՀՀ ԶՈՒ զարգացման պլանի, ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի,  տարբեր ձևաչափերով իրականացվող  համագործակցության շրջանականերում ձևավորված միջազգային իրավապայմանագրային դաշտի հիման վրա  կառուցված ռազմատեխնիկական քաղաքականության շրջանակներում զինված ուժերի զինանոցը համալրվում է սպառազինության և ռազմատեխնիկական ժամանակակից միջոցներով։
Հետևողական քաղաքականություն է իրականացվում նաև հայրենական ռազամաարդյունաբերության ոլորտում ընթացող ինստիտուտցիոնալ վերափոումների համատեքստում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}