Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Ըստ դրա, դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, միջնորդել է գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։
Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշել էր, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։ Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը։
Փաստաբաններից Հայկ Ալումյանն ընդգծել էր, որ հոկտեմբերի 16-ին ՍԴ-ն կայացրել էր մի որոշում և գտել է՝ «օրենքի այն դրույթը, որը նման պայմաններում խոչընդոտում է գրավ կիրառել` հակասահմանադրական է։ Խնդիրը նրա մեջ էր, որ մենք դատարանին ասացինք՝ այն օրենսդրական խոչընդոտը, որի պատճառով դատարանն անցած անգամ գրավ չկիրառեց, հիմա այլևս գոյություն չունի»։
Այսօրվա նիստը հետաձգվեց։ Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյան. Մեղադրանքի մեջ կա՞ գրված՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է
- Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում
- Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց
- Քաղաքացիները դուրս հանվեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից