«Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է In-Class անգլերենի ուսուցողական տեսանյութերը սմարթ հեռուստատեսության ֆիլմադարանում
Նոյեմբերի 7-ից «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «New Way» ուսումնական կենտրոնի հետ, պաշտոնապես ներկայացնում է նոր` In-Class անգլերենի ուսուցողական տեսանյութերի շարքը՝ նախատեսված ընկերության Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար:
In-Class հավաքածուի միջոցով «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդները հնարավորություն են ստանում առանց որևէ վճարի սովորելու և բարելավելու իրենց անգլերեն լեզվի իմացությունը։
In-Class տեսանյութերը հասանելի են «Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարանի հատուկ բաժնում, ինչը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում օգտվելու որակյալ բովանդակության ծառայությունից։
Ուսուցողական հոլովակները պատրաստվել և մշակվել են «New Way» ուսումնական կենտրոնի որակավորված մասնագետների կողմից՝ անգլերենի ուսուցման ESL (English as a Second Language) և EFL (English as a Foreign Language) համակարգերի ստանդարտներին համապատասխան։
Հատկանշական է, որ ներկայացված տեսանյութերը հայալեզու են․ նախատեսվում է նաև ընդլայնել In-Class ծառայության միջոցով տրամադրվող բովանդակության ծավալները՝ պարբերաբար ավելացնելով տեսանյութերի քանակն ու ներառելով այլ բաժիններ ու թեմաներ։
«Սա նոր ուղղություն է, որը մենք զարգացնում ենք՝ հասանելի դարձնելով մեր բաժանորդների համար կրթական բովանդակություն Սմարթ հեռուստատեսության միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է օգտվել այս ուսուցողական նյութերից, զբաղվել ինքնակրթությամբ և զարգացնել մեր օրերում այդքան կարևոր հմտությունները»,- նշել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հոլովակները «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար բաց են օգտագործման համար և մատչելի կիրառության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենը Հայաստանը ներկայացնող Minders թիմի պատանիներին հաջողություն է մաղթել
- «Ռոստելեկոմ»-ը կրթաթոշակներ հանձնեց մրցույթի հաղթող ուսանողներին
- «Ռոստելեկոմ»-ը բարձրացրել է բաժանորդներին տրամադրվող ինտերնետ հասանելիության արագությունը
- «Ռոստելեկոմ»-ը մրցանակներ է հանձնել վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին
- Նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը կրթության մեջ․ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է ուսանողական էսսեների մրցույթ կրթաթոշակով
- «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի հաղթողը
- «Ռոստելեկոմ»-ը բացօթյա կինոդիտումներ է կազմակերպում մարզերում
- Հատուկ առաջարկ յուրաքանչյուր ամսվա 16-ին և 17-ին «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին