Վանեցյան. Աղմուկը տեղին չէր
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գործկոմի հերթական նիստը։ Լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ օրակարգում միակ հարցը հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցն էր։
«Գործկոմի նիստի բոլոր մասնակիցները կողմ են քվեարկել պարոն Խաշմանյանի թեկնածությանը, այս պահից պարոն Խաշմանյանը հանդիսանում է հավաքականի գլխավոր մարզիչ»,-ասաց նա։
Ֆեդերացիայի նախագահը շնորհավորեց Աբրահամ Խաշմանյանին, նրան հաջողություններ մաղթեց դժվար ու պատասխանատու գործում։
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը Ա. Խաշմանյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։
Ինչ վերաբերում է իր կողմից մարզչի նշանակմանն ու դրա շուրջ առաջացած աղմուկին, Վանեցյանն ասաց, եղել է իրավական կազուս։ Նա հիշեցրեց, որ 2019-ի հունիսի 26-ին ընդհանուր ժողովում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին։
«Կանոնադրությունը համաձայն՝ պետք է մուտք արվեր ռեգիստր ու ստանար պետական գրանցում, սակայն ինչ-ինչ պատճառներով մուտք է արվել հոկտեմբերի 25-ին, իսկ տասնօրյա ժամկետը լրանում է վաղը։ Ինձ այդ մասին չեն տեղեկացրել, դա եղել է տեխնիկական սխալ մեր աշխատակցի կողմից, դա էր միակ պատճառը, և այն աղմուկը, որ բարձրացավ, ընդհանրապես տեղին չէր»,-ասաց Վանեցյանը։
Ի դեպ, նաև հայտնեց, որ գործկոմի անդամ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա նիստին չի մասնակցել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա