Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին գալիք տարի հատկացվելիք ֆինանսական միջոցները: Նախատեսվում է հատկացնել 514 մլն 200 հզր դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 61,5 միլիոնով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ աշխատակազմն այս տարի աշխատում է գերծանրաբեռնված, աճել է ՄԻՊ աշխատակազմին ուղղված դիմում-բողոքների թիվը:
Ներկայացնելով տարբեր ուղղություններով կատարված աշխատանքները բանախոսն ընդգծել է, որ երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում ՄԻՊ աշխատակազմն ունի զգալի ներգրավվածություն: Արման Թաթոյանը պատասխանել է նաև պատգամավորների հնչեցրած հարցերին:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է պատգամավորներին, որ այսօր մինչև 18:00-ն առաջարկություններ ներկայացնելու վերջին օրն է:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարությանը 2020 թվականի բյուջեով կհատկացվի 179,5 մլրդ դրամ
- 2020-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 6,9 մլրդ դրամ
- 2020 թվականի պետական բյուջեով ոստիկանությանը նախորդ տարվանից ավելի գումար կհատկացվի
- 2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ
- 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան