«Հրապարակ». Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է, որ Արայիկին, մեկ է՝ յուրային չի համարելու
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է` ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե՛ ինքը, թե՛ իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։ Ամերիկյան այցը կազմակերպել էին դրսի դաշնակցականները, որպեսզի այն նաև համընկնի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ, ինչն էլ շատ լավ փիառվեց` սենատորների նկարների ֆոնին։
Այս հողի վրա բավականին սրվել են Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հարաբերությունները՝ ժոստկի պայքար է գնում նրանց միջև, թե ով է Նիկոլի պրոտեժեն, բայց Մասիսը հազիվ 10 տոկոս ձայն ունի, նրան պաշտպանելը հեռանկարային չէ, սա հասկանում են Երևանում»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Արդեն նաև կոմպրոմատներ են միմյանց դեմ օգտագործում՝ Արայիկ Հարությունյանին, օրինակ, փորձում են կապել նախկին իշխանությունների հետ, թեև «Արայիկը հներից զգուշանում է, իրեն հեռու է պահում Սերժ Սարգսյանից, ինտերվյուներում գովում է Նիկոլին, ասում է՝ շատ լավ առաջնորդ է, տնտեսությունը զարգացնում է»։
Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է, որ Արայիկին, մեկ է՝ յուրային չի համարելու: Ովքե՞ր են աշխատում Մայիլյանի համար։ «Իր նախկին խորհրդական Հրաչ Արզումանյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբից` Գեղամը Բաղդասարյան, նոր կուսակցությունը` «Վաղվա Արցախը»։ Հիմնական արգումենտն այն է, որ Մասիսը նոր դեմք է, նախկինների հետ կապ չունեցող, իրական ռեֆորմատոր է, ի տարբերություն Արայիկի»: Մասիսն ԱԳ նախարար չէ՞ «նախկին» Բակո Սահակյանի կաբինետում։ «Այո, խիստ առանցքային պաշտոնյա է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում