Բրյուսելի արվեստի տոնավաճառում կվաճառեն Բեռլինյան պատի կտորներ
Բեռլինյան պատի 5 հատված կվաճառեն Բրյուսելի արվեստի տոնավաճառում: Այն կանցկացվի 2020 թվականի հունվարի 26-ից փետրվարի 2-ը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, բարեգործական վաճառքը կկայանա տոնավաճառի ոչ կոմերցիոն նախագածի շրջանակներում: Գումարը կուղղվի օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարին, սահմանափակ կարողություններով մարդկանց հետ աշխատանքին և գեղարվեստական ժառանգության պահպանմանը: Յուրաքանչյուր կտորի քաշը 3,6 տոննա է, բարձրությունը՝ 3,8 մետր, լայնությունը՝ 1,2 մետր:
2019 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Բեռլինյան պատի փլուզման 30 ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան