Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունները՝ Լևոն Շանթի արևմտահայերեն փոխադրությամբ
Հովհ. Թումանյանի թանգարանում այսօր կայացավ «Յովհաննէս Թումանեան․ Մանկական ստեղծագործութիւններ» Լևոն Շանթի արևմտահայերեն փոխադրությամբ գրքի շնորհանդեսը:
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ բավականին երկար ճանապարհ է անցել մինչև այս ժողովածուն դարձել է գիրք:
«Ստեփան Լիսիցյանը հրավիրել էր Հովհաննես Թումանյանին և Լևոն Շանթին, որպեսզի կազմեն «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրքը տարրական դասարանների համար: Սկզբում գիրքը հրատարակվում է արևելահայերն: Այն այնքան հաջողված դասագիրք է եղել, որ որոշվել է ստեղծել նաև պոլսահայության համար՝ արևմտահայերենով: Լևոն Շանթը դասագիրքը փոխադրում է արևմտահայերեն: Քանի որ կազմելիս գրքում ներառված մանկական ստեղծագործությունների զգալի մասը եղել էին Թումանյանի ստեղծագործություններից, ինքնաբերաբար Լևոն Շանթը Թումանյանի գործերը ևս փոխադրել է»,- ասաց Ա. Եղիազարյանը:
Նա նշեց, քանի որ այս գիրքը երկու մեծերի ժամանակին արված աշխատանքի հավաքագրումն է, նվիրել են Հովհաննես Թումանյանի և Լ․ Շանթի ծննդյան 150-ամյակին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին