Թրամփին տուգանել են 2 միլիոն դոլարով
Դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարգադրել է 2 միլիոն դոլար վճարել մի շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք՝ իր քաղաքական և բիզնես շահերն առաջ տանելու համար սեփական բարեգործական հիմնադրամի գումարները չարաշահելու համար։ Այս մասին գրում է dw-ն։
Թրամփը խոստովանել է, որ նախագահական ընտրությունների իր նախընտրական շտաբին թույլ է տվել համակարգել գործողությունները Թրամփ հիմնադրամի հետ՝ միջոցներ հավաքելու հարցում։
Հիմնադրամը լուծարվելու է, իսկ մնացած միջոցները, 1,7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, փոխանցվելու են այլ ոչ առևտրային կազմակերպություններին՝ Թրամփի փաստաբանների և գլխավոր դատախազության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Համաձայն դատարանի որոշման՝ Թրամփի տուգանքը և նրա բարեգործական հիմնադրամներից ստացված միջոցները հավասարաչափ կբաշխվեն ութ կազմակերպությունների միջև, ներառյալ ՝ Citymeals on Wheels- ը, United Negro College Fund- ը և ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան