Իրանում գրանցված երկրաշարժի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ
Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի ունեցած հզոր երկրաշարժը հսկայական ավերածություններ է պատճառել, կան զոհեր։
Երկրաշարժի ուժգնությունը եղել է 5.9 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումը կազմել է 8-9 բալ:
Նախնական տեղեկություններով 5 մարդ զոհվել է, 120-ից ավելը՝ վիրավորվել։ Մարդիկ դուրս են եկել տներից ու չեն վերադառնում։ Մարդիկի գիշերն անցկացրել են մեքենաներում, վրաններում։
Հաղորդվում է, որ երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվել են։
Ինչպես գրում է CNN-ը, Իրանը գտնվում է արաբական և եվրասիական տեկտոնիկ թիթեղների միջև, որի պատճառով երկրում հաճախ են լինում երկրաշարժեր:
Նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվեց առնվազն 360 մարդ: 2017-ի նոյեմբերին Իրան-Իրաք սահմանին մոտ տեղի ունեցած հզոր 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժից զոհվեց մոտ 400 մարդ, հազարավորը վիրավորվեցին:
Այս հարյուրամյակի ամենասարսափելի երկրաշարժը տեղի է ունեցել 2003 թվականին, երբ 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ հարավարևելյան Բամ քաղաքում, որի արդյունքնում կյանքը կորցրեց մոտ 26 000 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում