Հասարակություն 20:20 08/11/2019 Հայաստան

«Կամք». Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետբյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը 2019 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 11:11-ին իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող ազգադավ նախագծերի:

«Անխտիր բոլոր ՀՀ ավանդապաշտ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը, չցուցաբերել անտարբերություն, որն այս դեպքում այլասերման քարոզիչները ներկայացնում են որպես լռելյան համաձայնություն՝ այն դեպքում, երբ բոլորս գիտենք, որ հայության բացարձակ մեծամասնությունը չի հանդուրժում իրականցվող անթույլատրելի այս երեւույթները:

Այս առիթով ցանկանում ենք կատարել որոշ ճշտումներ. բազմիցս հայտարարել ենք և գործով ապացուցել, որ «ԿԱՄՔ»-ը վերքաղաքական նախաձեռնություն է, և աջակցում է 2018 թվականի մայիսին Հայաստանի ժողովրդական ցասման սկզբունքներին: Սակայն ժամանակի ընթացքում «ԿԱՄՔ»-ի կարգախոսն է դարձել՝ «Կաշառակերության այլընտրանքն այլասերումը չէ»:

Հենց այս տրամաբանությամբ բազմիցս դիմել ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմին և պահանջել պաշտոններից հեռացնել բոլոր նրանց, ովքեր այլասերությունը և ավանդական արժեքների բացառումը դարձրել են քաղաքական ծրագիր եւ ջանք չեն խնայում իրականություն դարձնել իրենց նպատակները: Սակայն այլասերման նպատակին օր ու գիշեր ծառայող այդ պաշտոնյաները դեռևս մնում են իրենց տեղերում:

Ժամանակի ընթացքում հստակ է դառնում նաև, որ խորհրդարանական մեծամասնության շրջանակներում նույնպես և բարեբախտաբար կան այնպիսիք, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, նրանց նույնպես հրավիրում ենք միանալ մեր պայքարին:
Վերոնշյալ փաստերի լույսի ներքո կոչ ենք ուղղում բոլորին, նամանավանդ մտահոգված հայրենասեր ուսանողությանն ու աշակերտներին միանալ մեր շարժմանը:

«ԿԱՄՔ»-ը հեռու չէ ուսանողական շարժման նախաձեռնությունից և ամբողջությամբ սատարում է և սատարելու է այդ հայրենասիրական շարժմանը: Այս առիթով տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանում՝ երկուշաբթի օրվանից կսկսվի դասադուլ:

Մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները, սակայն այդ պահանջը չի կարող ինքնանպատակ լինել, չի կարող ներքաղաքական շահարկումների առարկա դառնալ: Պարզապես հավաստիացնում ենք, եթե Արայիկ Հարությունյանը և Արևիկ Անափիոսյանը չհրաժարվեն իրենց կողմից իրականացվող հայակործան նախագծերից, ապա մենք կպայքարենք հանուն մեր ավանդական իրավունքների՝ ոչ միայն համալսարաններում և կրթական հաստատություններում, այլ նաեւ հայի կյանքի բոլոր ոլորտներում:

Ներկայացնում ենք մեր անքննարկելի, անսակարկելի պահանջները:
Պահանջում ենք՝
1. Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները,
2. Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը,
3. Ապահովել Հայոց եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաների հետագա և շարունակական դասավանդումը կրթական հաստատություններում,
4. Անհապաղ ստեղծել ազգային կրթական հայեցակարգ՝ խթանելով ազգային պահպանողականությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ,
5. Դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման շուրջ ցանկացած քննարկում,
6. Դադարեցնել հասարակության մեջ ազգային մշակույթն ու կրթությունը որպես հետադիմության ու սահմանափակության ցուցանիշ սերմանելու քողարկված քարոզը:
7. Դադարեցնել կրթության ոլորտում առաջատարի դեր ստանձնած մի շարք մասնավոր դպրոցների նկատմամբ պետության կողմից տարբերակված մոտեցման դրսևորումը:
8. Դադարեցնել անտարբեր վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ, խթանելով ազգային մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանն ուղղված կրթական և մշակութային ծրագրերին,
9. Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետական բյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը:
10. Դադարեցնել հակազգային կրթական օրակարգի թելադրումը օտարերկրյա հիմնադրամների կողմից և միջամտությունը կրթական ծրագրերին,
11. Վերականգնել «Հայ Ասպետ» հեռուստանախագծի ֆինանսավորումը՝ միաժամանակ ֆինանսավորել և աջակցել հեռուստաեթերում ազգային շեշտադրմամբ կրթող նոր հեռուստանախագծերի»,- նշված է Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}