Այս տարի Հայաստանի 507 քաղաքացու արգելել են մտնել Վրաստան
Ընթացիկ տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ Վրաստանի պետական սահմանը հատելու մերժման 21 հազար 975 փաստ է արձանագրվել: Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, երկիր չեն թողել Իրանի 9272 և Հնդկաստանի 4238 քաղաքացու:
Առաջին հնգյակում են Ադրբեջանը՝ 1607, Թուրքիան՝ 1231 և Ռուսաստանը՝ 949: Ինչպես նաև երկիր մուտքն արգելել են Հայաստանի 507 քաղաքացու, Թուրքմենստանի՝ 430, Պակիստանի՝ 392, Ուզբեկստանի՝ 386, Եգիպտոսի՝ 288, Իրաքի՝ 234, Ղազախստանի՝ 206, Ղրղզստանի՝ 168, Սիրիայի՝ 165, Եմենի՝ 152, Ֆիլիպինների՝ 136, Չինաստանի՝ 125, Մոլդովայի՝ 121, Աֆղանստանի՝ 110, Հորդանանի՝ 105 և Շրի-Լանկայի 105 քաղաքացու: Մյուս երկրների պարագայում ցուցանիշը 100-ից պակաս է:
Նախորդ տարվա համեմատ, ավելացել են Վրաստան մուտքն արգելող փաստերը: 2018 թվականին երկիր մուտքն արգելել էին 16 հազար 25 քաղաքացու: Նախորդ տարվա վիճակագրության առաջատարները ևս Իրանն (3226) ու Հնդկաստանն (2254) են:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում