Մակրոն. Մենք ականատես ենք ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերներին այլևս հույս չդնել Միացյալ Նահանգների վրա՝ պաշտպանելու դաշինքը և նրա անդամներին: The Economist-ին տված հարցազրույցում Մակրոնը մեղադրել է Վաշինգտոնին անվստահելի լինելու մեջ: Ֆրանսիայի նախագահի խոսքերով, Միացյյալ Նահանգները «մեջքով շրջվում է դաշնակիցներին»: Որպես օրինակ, Մակրոնը նշել է Սիրիայից ԱՄՆ ուժերի դուրսբերումը և քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը:
«Մենք այժմ ականատես ենք ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան «հայտնվել էր անդունդի եզրին»:
Ինչպես գրում է euronews-ը, Էմանուել Մակրոնի տված գնահատականները չեն ընդունվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից: Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում նրանք շեշտել են դաշինքի կարևորությունը հավաքական անվտանգության համար:
«Ֆրանսիայի նախագահը կտրուկ բառեր է օգտագործել. Ես չեմ կիսում ՆԱՏՕ-ում փոխգործակցության այս տեսակետը: Չեմ կարծում, որ նման կտրուկ հայտարարությունների անհրաժեշտություն կա: Նույնիսկ եթե մենք խնդիրներ ունենք, նույնիսկ եթե մենք պետք է ավելի միասնական լինենք», - ասել է Մերկելը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննադատել էր ՆԱՏՕ-ին: Նա խոսել էր դաշինքը բարեփոխելու անհրաժեշտության մասին, պահանջել, որ եվրոպական գործընկերները մեծացնեն ներդրումները։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին