Մենք համակարգային փոփոխություն ենք ուզում. Նարինե Դիլբարյան
«Ամբողջ փորձը ցույց է տվել, որ անհատների փոփոխությունից, տեղաշարժից, նրանց հրաժարումից էությունը չի փոխվում»,- ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը։
Նա շեշտեց, որ իրենք համակարգային փոփոխություն են ուզում. «Եթե Արայիկ Հարությունյանն արդեն նախարար է, ապա հանրային և մասնագիտական կարծիքները լսելուց հետո նա պետք է նախաձեռնի համապատասխան քննարկումներ և հանգուցալուծում տա։ Պահանջել անձի հրաժարականը, հետո գան ուրիշ անձեր, և բնավ ոչ մի երաշխիք չկա, որ այդ նոր անձերը հանգուցալուծում կտան հարցին»։
Ինչ վերաբերում է մշակութային ոլորտին՝ Դիլբարյանն ասաց. «Քաղաքացիները պետք է հետամուտ լինեն, որ մեր բյուջետային գումարները չտրամադրվեն ինչ-որ նեղ, ցնցակաթվածի բարդույթներով տառապող մարդկանց միջոցառումները ֆինանսավորելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Առարկաների պարտադիր դասավանդման պայմանը վերացնելով՝ աստիճանաբար անբովանդակ ազգ ենք դառնալու»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան