Մահացել է դիզայներ Պատրիկ-Լուի Վիտոնը
68 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական շքեղ բրենդ՝ Louis Vuitton նորաձևության տան հիմնադիր Լուի Վիտոնի թոռը՝ Պատրիկ-Լուի Վիտոնը։ Այս մասին ասվում է նորաձևության տան Instagram-ի էջում:
Վիտոնի մահվան պատճառները հստակեցված չեն: Louis Vuitton հայտարարության մեջ ասվում է , որ դիզայները շարունակել է ընտանեկան ավանդույթը՝ միանալով նորաձևության տանը 1973 թ.-ին։
Նշենք, որ Louis Vuitton նորաձևության տան հիմնադիրը Լուի Վիտոնն է, որը ստեղծվել է 1854 թվականին Ֆրանսիայում: Ընկերությունը արտադրում է ճամպրուկներ և պայուսակներ, հագուստ, օծանելիք։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում