Ֆրանսիան որոշել է Ռուսաստանին հրավիրել՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
Ֆրանսիան հաստատել է Ռուսաստանին պաշտոնական հրավեր ուղարկելու մտադրությունը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի, վերականգնմանը մասնակցելու համար, որտեղ ապրիլին ավերիչ հրդեհ բռնկվեց։Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ բանակցությունները շարունակվում էին ամբողջ տարվա ընթացքում, մինչդեռ Մոսկվան ինքն է առաջարկել իր օգնությունը: Ըստ Շվիդկոյի, Փարիզի որոշումը վկայում է Ռուսաստանի գիտության արժանիքների ճանաչման մասին:
Պատմության ամենամեծ հրդեհը Նոտր Դամի տաճարում տեղի է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան: Տաճարի աշտարակը փլուզվեց։ Նոտր Դամի կառուցվածքն ու արվեստի հիմնական գործերը, ինչպես նաև տաճարում պահված մասունքները, հաջողվեց փրկել:
Հրդեհը կապվում է տաճարում ընթացող վերականգնման աշխատանքների հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինում հայտարարել էր հինգ տարվա ընթացքում Նոտր Դամը վերականգնելու մտադրության մասին: Միջազգային կազմակերպությունները և խոշոր ընկերությունները իրենց օգնությունն առաջարկեցին տաճարի վերականգնման և դրա համար միջոցների հավաքման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ եղանակի պատճառով
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան