Պատգամավորները պետբյուջեում փոփոխությունների հինգ առաջարկ են ներկայացրել
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ պատգամավորները ներկայացրել են թվով 5 առաջարկ՝ 2.7 մլդ դրամ ընդհանուր ծավալով։ Ներկայացված առաջարկներն են՝
- «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումը ավելացնել 1․5 մլդ դրամով
- Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառումը ավելացնել 825.5 մլն դրամով
- «Հայրենադարձության ծրագիր» միջոցառումը ավելացնել 270․2 մլն դրամով
- «Դասական երաժշտություն «Դաս A»» միջոցառումը ավելացնել 100․3 մլն դրամով
- Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման աշխատանքների կենտրոնացված համակարգում՝ 22 մլն դրամով, իսկ ուսուցումների ազգային ռեեստրի ստեղծում, շահագործում՝ 30 մլն դրամով։
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
- Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին. Պանարմենիան.նետ
- Առողջապահության ոլորտի բյուջեն 2020 թ-ին կաճի 21.7%-ով
- ԿԳՄՍ նախարարությանը 2020 թվականի բյուջեով կհատկացվի 179,5 մլրդ դրամ
- 2020-ի բյուջեով նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ ԱԺ-ին, ՍԴ-ին, ԲԴԽ-ին
- Կրթության և գիտության ոլորտին 2020 թվականի պետբյուջեով կհատկացվի 158 մլրդ դրամ. Արմեն Քթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները