«Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց նախարարությունների շենք՝ մասնակցելու Արտաքին գործերի նախարարության երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը։
Նշենք, որ այդ շենքի դիմաց, որտեղ տեղակայված է ԿԳՄՍ նախարարությունը, բողոքի ակցիա են իրականցնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն ու նրանց միացած քաղաքացիները։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Արայիկ հեռացիր»։
Տեսնելով Փաշինյանին մասնակիցներն ասացին. «Հեռացրեք Արայիկին, պարոն վարչապետ»։
Երիտասարդներից մի քանիսը, մոտենալով նրան, ասացին, որ իրենց պահանջով հայտարարություն են տարածել, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ ուղիղ ասել, ձեր պահանջներից և գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում»։
Նրանք նաև Փաշինյանին խնդրեցին Արայիկ Հարությունյանին փոխանցել ժետոն, որ այսօր մետրոյով գնա տուն և տեսնի թե, հասարակությունն իր մասին ինչ է ասում։
Ակցիայի մասնակիցները Փաշինյանին նաև հարց ուղղեցին ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորման մասին, ինչին նա այսպես արձագանքեց. «Հիմա տարբեր երկրների ներկայացուցիչներ մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, իրենք 90 տոկոս ֆինանսավորումն անում են, ու ասում են՝ քանի որ ձեր երկրի չեմպիոնի մասին է մի փոքր էլ դուք ֆինանսավորենք։ Այն մարդն, ում մասին խոսում եք, եռակի չեմպիոն է, մարդ է, որի պատվին 3 անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է ու Հայաստանի հիմն է հնչել»:
Մասնակիցներից մեկն ասաց. «Այդ ֆիլմը տեսնելով ի՞նչ ուղերձ է ստանալու ապագա մեր սերունդը: Դրան զուգահեռ մերժվում են ֆինանդավորումներն ուղղված մեր թագավորների մասին ֆիլմերին ու «Հայ ասպետ» հաղրոդմանը»:
Փաշինյանը շարունակեց. «Հիմա կարող են զրուցել, բարեբախտաբար բոլորս կովկասցի ենք»։
«Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք, պարոն վարչապետ»,- հակադարձեց երիտասարդներից մեկը:
Մասնակիցները վարչապետին հայտնեցին, որ մինչև վերջ պայքարելու են, որ նախարարը հրաժարական տա։
«Ժամ առաջ ազատեք, որ իր հարվածը ձեր վրա չգա»,- ասաց մասնակիցներից մեկը։
Մեջբերենք երկխոսություններ հանդիպումից.
Ուսանող.-Ընդամենը անցած շաբաթ մեր նախարարը բացասական եզրակացություն է տվել կրթաթոշակների բարձրացման նախագծին, բայց իր աշխատավարձի բարձրացմանը շատ լավ է վերաբերվում։ Ոնց եք գնահատում դա։ Կամ որ երեկ չէ, մյուս օր՝ հրապարակային ելույթի մեջ «տասովչիկ», «մուտիլովչիկ»... նման բառապաշարով հայտարարություն է անում։
Վարչապետը նախ պատասխանեց մետրոյի ժետոնի մասով՝ կարծում եմ ինքը 100 դրամ ունի, ապա.
-Ժողովուրդ, տեսեք ես ինչ եմ խնդրում։ Եթե բովանդակությունից ենք խոսում, եկեք խոսենք բովանդակությունից։ Հիմա երկուսով կարող ենք խոսալ, մենք բոլորս կովկասցի ենք կարող ա մի բան դուք էնպես չասեք...
- Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք, պարոն վարչապետ։
- Այոո։ Բա արիացիները ովքեր են, կովկասցի չե՞ն...
Ու թերևս սա դարձավ երեք՝ ամենաքննարկվող «դրույթերից» մեկը վարչապետ-ուսանող հանդիպումից, ու կրկին տարավ ոչ միայն Հայոց պատմության ուսուցման անհրաժեշտության վրա, այլև ակտիվ մեմերի առիթ։
Մյուս հետաքրքիր երկխոսությունը թերևս «Մել ֆիմի» մասով էր.
Վարչապետ.- ... եռակի չեմպիոն
Ուսանողներ- և հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։
- Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, շատ։
- Այսինքն Դուք արդարացնում եք...
- Չէ, չեմ արդարացնում...
- ... այդ ֆինանսավորումը։
- Մարդը ում մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է, երեք անգամ բարձրացվել է Հայաստանի դրոշը և հնչեցվել Հայաստանի զինանշանը հնչելա։
- Ֆիլմը նրա կարիերայի մասին չի, նրա կյանքի մասին ա։
- ... հիմա եթե ֆիլմ են նկարում, այնպիսի երկրներ, որ Հայաստանին տասնյակ-միլիոնավոր դոլարների օգնություն են ցույց տվել, ասում են՝ գիտեք ինչ, քանի որ ձեր երկրի չեմպիոնի մասին ա, մի պուճուր էլ... այսինքն՝ մենք ֆինանսավորենք-չֆինանսավորենք... Իմ պատկերացմամբ ֆիլմը մարդու մասին ա, մենք ֆինանսավորում ենք այն փոքր հատվածը, որ չենպիոնի մասին է։
Երրորդ դրույթը, որ ուղիղ եթերի ընթացքում արդեն նույնպես քննարկվում է, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ կրթության քաղաքականությունը կառավարության գործառույթն է, այսինքն՝ ինքը լիովին համամիտ է նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Առարկաների պարտադիր դասավանդման պայմանը վերացնելով՝ աստիճանաբար անբովանդակ ազգ ենք դառնալու»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան