Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ
Beeline-ն ավարտել է ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երևանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ուղղությամբ:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայություից հայտնում են, որ նախագիծը հաջողությամբ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, և այժմ Երևանի շուրջ մեկ միլիոն բնակիչ կարող է օգտվել Beeline գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ: Ընդհանուր առմամբ, արդիականացման նախագծում ներգրավված է եղել Beeline-ի շուրջ 1000 աշխատակից, ովքեր կատարելագործել են բազմաթիվ սարքավորումներ և լրացուցիչ տեղադրել ավելի քան 500 կմ մալուխ: Beeline-ի Մոնիտորինգի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարությունը հայտարարեց նախագծի ավարտի մասին:
«Այժմ մենք գտնվում ենք Մոնիտորինգի կենտրոնում, որտեղից Beeline-ի մասնագետները վերահսկում են մեր ամբողջ ցանցի աշխատանքը: Կարելի է ասել, որ մենք գտնվում ենք մեր ցանցի սրտում, և այս բոլոր լարերը, անոթների նման հարյուր հազարավոր ընտանիքների տրամադրում են ֆիքսված կապ և ինտերնետ: Շատ հաճելի է գիտակցել, որ մեր ցանցն ամեն վայրկյան բազմաթիվ մարդկանց անխափան շփման հնարավորություն է ընձեռում: Կրկնակի հաճելի է, որ այժմ այս ցանցը դարձավ մի քանի անգամ ավելի հզոր», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել. ավելի քան 500 կիլոմետր մալուխ է տեղադրվել Երևանում, մինչդեռ Հայաստանը հյուսիսից հարավ մոտ 360 կմ է: Այժմ մեր ցանցը բավարարում է ժամանակակից բոլոր պահանջներին և պատրաստ է տրամադրել մեր հաճախորդներին նոր և համարձակ լուծումներ», - ասել է Հայաստանում Beeline տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:
Beeline-ն այս նախագծի ավարտին նվիրված ակցիա է անցկացնում. բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչև տարեվերջ կմիանան Combo փաթեթներից մեկին, անկախ սակագնային պլանից, կստանան ինտերնետ հասանելիություն մինչև 100 Մբ/վ արագությամբ:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին, կամ այցելելով Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին