Տարոն Տոնոյան. Ապազգային քաղաքացի ստանալու քաղաքականությունը խիստ անհանգստացնող է
Դաշնակցության համար չափազանց անհագստացնող է այն քաղաքականությւոնը, որը վարվում է մշակույթի, կրթության ու գիտության բնագավառում։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, հայտնի վիրաբույժ Տարոն Տոնոյանը։
Նա պնդում է՝ առկա է հասարակությանն ապաազգայնացման տանող ընգծված քաղաքականություն։
«Սա մենք որակում ենք որպես ծրագրված քաղաքականություն, որի արդյունքը պետք է լինի ստանալ ՀՀ ապազգային քաղաքացի, որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է։ Սա է մեզ վախեցնում։ Մենք այս հարցը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից։ Սա արժեհամակարգ թելադրելու մտածված, ծրագրված քաղաքականություն է՝ որը մասնավորաբար վարվում է ԿԳՄՍ նախարարի, ինչպես նաև կառավարության կողմից»,-ասաց բանախոսը։
Տոնոյանը հիշեցրեց, որ համապետական ու Երևանի քաղաքապետի ընտրություններում 70 տոկոսից բարձր ցուցանիշներ ստացած քաղաքական ուժը պետք է օգտագործեր այդ ռեսուրսը, առաջ մղեր միասնության գաղափարը, մինչդեռ առաջին բաժանարար գծեր քաշողները հենց իշխանությունները դարձան։
«Եթե որևէ մեկը Դաշնակցությանը քննադատում է քննադատելու համար, ապա ասեմ՝ մեր քննադատելը միշտ եղել է ի շահ պետության ու մենք երբեք բամբասանքների մակարդակի չենք իջել։ Ինչ վերաբերում է պարոն նախարարի դաստիարակությանը, որ մեր երիտասարդներին ու ՀՅԴ հայաստանյան կառույցին անվանում է անդաստիարակ, պետք է ասեմ, որ մեր դաստիարակությունը հետևյալն է՝ սիրել ընկերոջը, մերձավորին, հայրենիքը ոչ միայն լեզվով, այլև գործով ու սրտով, ինչը արել ենք պատերազմի ժամանակ»,-ասաց ռազմական բժիշկը։
Նա ընդգծեց, այսօր նախարարության դիմաց նստացույց անող երիտասարդները ապրիլյան պատերազմին առաջին արձագանքողներն են եղել ու հայտնվել են Թալիշի առաջնագիծ դիրքերում, և ոչ թե երկրորդ ռուբեժի խրամատներ են փորել։
«Սա է մեր դաստիարակությունը։ Մեզ համար անընդունելի է այն դաստիարակությւոնը, որ Մայր Աթոռի վեհարանը պետք է գրավեն, զավթեն ու այնտեղ վրան խփեն։ Մեզ համար անդաստիարակ են այն մարդիկ, ովքեր դատարաններն են շրջափակում»,-ասաց Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. Հրապարակային հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- Ս. Պարսյան. Արայիկ Հարությունյանը փորձում է պարտադրել իր արժեհամակարգը
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
- Հոլանդացի չմշկասահորդները զբաղեցրեցին ողջ պատվո պատվանդանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան