Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես
«Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ արդեն գրավի միջնորդության հարց է քննարկվել, որի արդյունքում դատարանը որոշումներ է կայացրել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Սեպտեմբերի 20-ին դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդությունը, որոշման մեջ դատարանը նշել էր, որ դատախազների այն պնդումները, թե պարոն Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, չեն հաստատվում։ Խուդոյանը նկատեց, այսինքն` հաստատվել են պաշտպանների այն պնդումները, որ խուսափելու հիմքը առկա չէ, և դատարանը դա արել է ոչ առաջին անգամ։
«Դատավոր Դանիբեկյանն այս գործի շրջանակում կրկին հաստատել է, որ այդ հիմքը բացակայում է։ Բայց դուք տեսնում եք, որ այս գործի ընթացքում չնայած կան դատական ակտեր ու գործը քննող դատավորն էլ դիրքորոշում հայտնել է խուսափելու հիմքի բացակայության մասին, դատախազության մեր գործընկերները չգիտես ինչու շարունակում են պնդել, որ այդ հիմքը առկա է։ Մեր համոզմամբ, դա ինչ-որ իմաստով անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, ինքներդ էլ տեսնում եք, մենք համաձայն չլինելով դատավոր Դանիբեկյանի դիրքորոշման հետ, այն վիճարկման առարկա չենք դարձնում ու հիմնվում ենք դատարանի կայացրած որոշման վրա»,-ասաց Խուդոյանը։
Փաստաբանը նկատեց, որ դատարանը նշել է՝ քննությանը խոչընդոտելու հիմքը նվազել է, սակայն դեռ պահպանվում է։
«Մենք դրա հետ համաձայն չենք, գտնում ենք, որ կալանավորման հիմքեր չկան, բայց հիմվում ենք դատարանի որոշման վրա և ընդունում ենք այն որոշումը, որը բողոքարկման արդյունքում չի փոփոխվել ու օրինական ուժի մեջ է գտնվում։ Սակայն դատավոր Դանիեբկայնը նշում էր, որ հայաստանյան օրենսդրությունը հնարավորություն չի տալիս խափանման ադ միջոցով՝ գրավով չեզոքացնել քննությանը խոչընդոտելու ռիսկը և այդ հիմնավորմամբ մերժել էր միջնորդությունը»,-ասաց Հ. Խուդոյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ միջնորդության մերժումից կարճ ժամանակ անց մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշում կայացրեց, որ առկա իրավակարգավորումները հակասահմանադրական են, նաև հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային։
«Ներպետական օրենսդրությունը չի կարող արգելք սահմանել գրավի համար, մենք չենք կարող սահմանել, որ գրավը չի կարող կիրառել քննությանը խոչընդոտելու համար»,-նկատեց Խուդոյանը։
Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Արամ Օրբելյանն էլ ավելացրեց, որ Եվրոպական կոնվենցիան ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է ու հակասությունների դեպքում գործում է ոչ թե ներպետական օրենսդրությունը, այլ կոնվենցիան։
Խուդոյանը շարունակեց ՍԴ-ի վերոնշյալ որոշումից հետո օրենքում փոփոխություն կատարվեց, ինչի հիման վրա էլ իրենք ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերջին միջնորդությունը։ Երեկ դատարանը հրապարակեց որոշումը, որով մերժում է պաշտպանների միջնորդությունը։
«Միջնորդությունը մերժելու որոշման մեջ դատարանի պատճառաբանության մասը չկա։ Ընդամենը ցիտել է Սահմանադրության առանձին հատվածներ, ապա մեզ համար անհասկանալի կերպով նշել, որ այս պահին գրավը չի կարող բավարար միջոց լինել՝ խոչընդոտելու ռիսկը չեզոքացմելու համար։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ այս դատական նիստի ընթացքում արդեն երկրորդ անգամ խեղաթյուրված, առանց պատճառաբանությամբ Սահմանադրական դատարանի որոշումներն անտեսվում են դատարանի կողմից, ինչը հետագայում իրավական լուրջ խնդիրների հիմք է հանդիսանալու»,-մանրամասնեց Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբան Օրբելյանն էլ ներկայացրեց, դատարանն արձագանգրել է՝ կա խոչընդոտ, Սահմանդրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը արձանագրել են, որ խոչընդոտը չկա, սակայն ընդհանուր իրավասության դատարանը մտածել է մի քայլ ավելի, քան իրեն պետք է, ինչպես «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսներն են մտածում՝ բա որ գնա մարդի, ունենա որդի...
«Դատարանն իր համար պետք է որոշաի՝ կամ ինքը դատարանն է, կամ դատարան չէ, դատարանը կիսաքայլեր չպետք է անի։ Իսկ քայլերը պետք է հիմնված լինեն փաստերի, հիմնավորումների վրա, լինեն պատճառաբանված»,-ասաց Օրբելյանը։
Փասաբանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված կալանքն ապօրինի է, քանի դեռ այն չի վերացվել, փաստաբանական թիմը ձեռնարկելու է բոլոր գործողությունները կալանքը վերացնելու ու Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար։
«Մեզ մեղադրում ենք, որ գործընթացը ձգձգում ենք։ Ոչ, այդ մենք չենք ձգձգում, ձգձգում է դատախազությունը, մեղադրող կողմը, պարոն Քոչարյանը հինգ ամիս եղել է ազատության մեջ ու մի փաստ չեն կարողանում բերել, որ փորձել է խոչընդոտել քննությանը»,-ասաց Օրբելյանը՝ ընդգծելով, որ իրենք նույնիսկ համոզված են, որ քրեական այս գործը վարույթ չպետք է ընդունվեր, մեղադրանքի համար հիմք չկա, ներկայացված գործողություններում հանցակազմ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Երկրի պաշտպանական բյուջեի սառեցումը չափազանց կասկածելի է
- Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Ռուբեն Սահակյան. Մեղադրանքի մեջ կա՞ գրված՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է
- Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան