Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
«Եվրոպական կոնվենցիայի տրամաբանությամբ կալանքի ՝ հարյուր տոկոս դեպքերում պետք է տրվի գրավ, եթե դատարանը լամ վարույթ իրականացնող մարմինը չի ապացուցում, որ գրավ չի կարող տրվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց կալանքի տակ գտնվող ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ գրավը պետք է տրվի միշտ, եթե չի ապացուցվում հակառակը, իսկ հակառակն ապացուցելը չի կարող լինել տեսական ու «կարծում եմ»-ով, այն պետք է լինի հիմնավորված։
«Մենք բերել ենք օրինակներ շատ ավելի ծանր կամ առնվազն համարժեք հանցագործություններ կատարելու դեպքւոմ բաց են թողնվել գրավով, մենք բերել ենք օրինակներ, երբ անձինք բարձր պաշտոն են զբաղեցնում, հիմա քննության տակ են, շատ ավելի մեծ հնարավորություն ունեն ազդել քննության վրա, որովհետև հանցագործությունը կոռուպցիոն բնույթի է, իսկ նման հացագործությունների դեպքում ավելի հեշտ է ազդել, հիմա ազատության մեջ են։ Ընդ որում նրանք հիմա էլ թեկուզ կասեցված, շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնը»,-ասաց Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով, նրանց ազատության մեջ գտնվելը ճիշտ է, ու ինքն ամենևին չի ասում, էր նրանք պետք է կալանավորվեն, այլ պետք է Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվի։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես
- Ռոբերտ Քոչարյան. Երկրի պաշտպանական բյուջեի սառեցումը չափազանց կասկածելի է
- Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Ռուբեն Սահակյան. Մեղադրանքի մեջ կա՞ գրված՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է
- Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին