Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը դիմել է վարչապետին
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր գրավով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի անդամի իր լիազորությունները դադարեցնելու համար:
Panorama.am-ը նրանից տեղեկացավ, որ դիմումը ներկայացրել է ընդհանուր բաժին: Չգիտի, երբ պատասխան կստանա: Հարցին՝ հնարավո՞ր է չընդունվի վարչապետի կողմից, Բ. Պիպոյանն ասաց. «Չեմ կարծում, չընդունելու բան չկա»:
Հիշեցնենք, որ Բ. Պիպոյանը երեկ Հանրային խորհրդի նիստում հայտարարել էր, որ այսօր դիմելու է վարչապետին: Նիստի ընթացում նա մասնավորապես հայտարարել էր. «Ես կյանքում որևէ մեկին չեմ խնդրի լսել իմ խորհուրդը, որովհետև եթե ինչ-որ մեկը չի ուզում լսել իմ խորհուրդը, ես պարզապես իրեն խորհուրդ չեմ տալիս»:
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյան. Հենց վաղը վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով դուրս գամ Հանրային խորհրդի կազմից
- Քննարկում. Հանրային խորհուրդն առավել քան երբևէ խիստ անհրաժեշտ է, քանի որ ՀՀ-ում քաղհասարակությունն այլևս չի գործում
- Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին
- «Հարգարժան իշխանություն, ի՞նչ է արվել, երբ Հանրային խուրհուրդը ձեզ խորհուրդ է տվել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին