«Առարկաների պարտադիր դասավանդման պայմանը վերացնելով՝ աստիճանաբար անբովանդակ ազգ ենք դառնալու»
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության շարժմանն ու ԿԳՄՍ նախարարության դիմաց անցկացվող նստացույցին նաև քաղաքացիներ են միացել։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են մեր ազգի վաղվա օրվա, մայրենին, հայոց պատմությունը պաշտպանելու մասին, թող միանան։ Այս պահին մեր լեզուն վտանգված է, մենակ թշնամին է միշտ փորձել մեր լեզուն կտրել, դպրոցները փակել։ Այսօր եթե այդ առարկաների պարտադիր դասավանդման պայմանը վերացվում է, ուրեմն աստիճանաբար անբովանդակ ազգ ենք դառնալու։ Թշնամին միշտ դա է ուզեցել։ Իշխանությունները ոչ մի քննադատության բանի տեղ չի դնում, նրանք ընտրել են այս ձևը՝ խոսեք ինչքնա ուզում եք, թող աշխարհը տեսնի, որ խոսքի ազատություն է։ Նախարարի ասածը սրա պես մի բան է՝ այս կանաչ այգին կա, հիմա էլ մի ջրեք, կամ ձեր հայեցողության, ով կուզի կջրի, ով չէ՝ չէ։ Այսինքն էդ ծառերն էլ շիվ չեն տա, կչորանան կամաց-կամաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիային միացած քաղաքացի Մխիթար Պատվականյան։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները շարունակում են նստացույցը նախարարության դիմաց՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Հավաքվածները թմբուկներ են զարկում և վանկարկում՝ «Արայիկ, հեռացի՚ր»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- Ս. Պարսյան. Արայիկ Հարությունյանը փորձում է պարտադրել իր արժեհամակարգը
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- Նախարարը որոշել է ակցիայի մասնակիցների արկղերը քրգործերով լցնել և հետ ուղարկել
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- Նախարար փոխելով տարբերություն չի լինի, եթե նույն քաղաքականությունը պիտի վարվի. Արշալույս Գալստյան
- ԿԳՄՍՆ. Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան