Պլասիդո Դոմինգոն չեղարկել է օլիմպիական խաղերին ընդառաջ իր ելույթը Տոկիոյում
Հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն չեղարկել է օլիմպիական խաղերին ընդառաջ իր ելույթը Տոկիոյում: kulturomania.ru-ն, հղում անելով «Կիոդոյին», գրում է, որ կազմկոմիտեի հայտարարության համաձայն, երգիչը նամակ է գրել՝ հրաժարվելով մասնակցել ծրագրին, հաջողության մաղթելով միջոցառման մասնակիցներին:
Դոմինգոյի մասնակցությունը նախատեսված էր 2020 թվականի ապրիլին: Մշակութային ծրագիրը ենթադրում էր այցելություն ճապոնական ավանդական Կաբուկի թատրոն և օպերա: Նրա հետ պետք է ելույթ ունենար Կաբուկիի հայտնի դերասանների մեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, մինչ այդ ևս 9 կին էր նման մեղադրանքով հանդես եկել։ 78-ամյա երաժիշտը պատասխանել է, որ «30 տարվա վաղեմություն ունեցող անանուն անձանց կողմից մեղադրանքները ծայրաստիճան ճնշող են», նաև հերքել է բոլոր մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
- Պլասիդո Դոմինգոն այլևս տնօրեն չէ
- Դալլասի օպերային թատրոնը չեղարկել է Պլասիդո Դոմինգոյի համերգը
- Եվս 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
- Լոս Անջելեսի օպերան սկսել է Պլասիդո Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքների հետաքննությունը
- Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
- Պլասիդո Դոմինգոն Մարինյան թատրոնում բեմ դուրս չի եկել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան