Ռեֆորմիստներ. Հեռու չէ այն օրը, երբ այս համընդհանուր գիտակցումով բոլոր հայրենասիրական ուժերը կհամախմբվեն ռեժիմի դեմ պայքարում
Ռեֆորմիստների կուսակցությունը ուշադրությամբ հետևում է ՀՅԴ ՀԵՄ անդամների և ուսանողների կողմից կազմակերպված նստացույցին, որոնց պահանջը համարում են արդարացի է և տեղին:
«Կրթությունը ղեկավորող յուրաքանչյուր անձ պարտավոր է առաջնորդվել ազգային մտածելակերպով, ինչը տվյալ նախարարի մոտ բացակայում է: Միաժամանակ կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում դրված պահանջների սահմանափակ լինելու առումով, ինչպես տեսանք Նիկոլ Փաշինյանը նույնպես այսօր ցուցարարների հետ իր հանդիպման ժամանակ հաստատեց այն միտքը, որ Հայաստանում կրթական բարեփոխումների ծրագրերն ու քաղաքականություն մշակողն ու իրականացնողը հանդիսանում է ոչ թե նախարարը, այլ Կառավարությունը, հետևաբար նախարարի գործունեության համար պատասխանատվություն է կրում ոչ թե միայն նախարարը, այլ իրեն նշանակած և իրեն լիազորած ՀՀ Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ:
Անձերի փոփոխությամբ չի փոխվելու Կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում, այն մնալու է անփոփոխ:
Ռեֆորմիստների կուսակցությունը գտնում է, որ հեռու չէ այն օրը, երբ այս համընդհանուր գիտակցումով բոլոր հայրենասիրական ուժերը կհամախմբվեն ռեժիմի դեմ պայքարում, ինչի արդյունքում մենք կազատագրվենք նմանօրինակ երևույթներից, որոնց դեմ այսօր պայքարում են ՀՅԴ երիտասարդները»,-հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին